RSS

Daily Archives: Օգոստոսի 5, 2015

Օգոստոսյան մարզական, աշխատանքային, ուրախ, պարային, ջերմոցային բարիքների, խոհանոցային եռուզեռը Դպրոց-պարտեզում

Տոնոյան Հայարփի

Մեր հերթապահության 2-րդ օրը սկսեցինք մեր շատ սիրելի Սոնայի պատրաստած կեքսիկների համտեսումով:11844007_914434095302292_358646093_n11846338_914434158635619_1673186962_n

Այնուհետև հաջորդեց ընդհանուր ուրախ պարապմունքը:

11805648_879106758843283_1887200883_n11844148_879106988843260_717514259_n

Մի լավ պարելուց, երգելուց հետո անցանք պարտեզային մաքրման աշխատանքներին:

11846183_879106015510024_168014240_n11846335_879105865510039_868094165_n11853824_879106248843334_96735003_n11845920_879106595509966_1776635385_n

Որից հետո աշխատանքը շարունակվեց գյուղացիական տնտեսությունում, որտեղ բանջարանաբոստանային բույսերը ազատեցինք մոլախոտերից:

11815738_914412061971162_689639415_n11830136_914433978635637_742397526_n11853937_914412095304492_1618030788_n

Աշխատանքից զատ չմոռացանք նաև ուտելու մասին` հավաքելով մեր աճեցրած բանջարեղենները: Մեծ ոգևորությամբ եկանք դպրոց և մեր արդար ձեռքով ցանած, աճեցրած գյուղատնտեսական բարիքներից  շատ համեղ ընդմիջում պատրաստեցինք: Այդ բարիքներից օգտվեցին նաև մեր պարտեզի փոքրիկները:

11791605_914433848635650_759254382_n11781795_879132798840679_2248877942096741303_n11825051_879132885507337_7244648699094104273_n11846594_879132848840674_1974115282819674673_n

Չմոռանանք նաև այս երկու օրերի ընթացքում եղած երկու ընդունված սովորողների մասին` մեկը 2-ից 4 տարեկանների պարտեզային խմբում, մյուսը` 1-ին դասարան:

Շատ հավես,  լեցուն օր էր: Ինչպես ասում են`ինչքան ուժ ունեինք տեղը տեղին հերթապահեցինք:

11824218_879106655509960_1523587332_n11815894_879106605509965_1318280958_n

View original post

Advertisements
 

Օգոստոսյան հավես, ուրախ, արդյունանվետ օրը Դպրոց-պարտեզում

Անգլերենի ուսուցումը կրտսեր դպրոցում

Մեր հերթապահության 3-րդ օրը սկսեցինք առավոտյան ուրախ, մարզական ընդհանուր պարապմունքով: Մի լավ պարելուց, մեր մարմինները մարզելուց հետո անցանք գործի:

11830142_879539275466698_710439240_n11830923_879539272133365_430914493_n11844166_879539255466700_2081275221_n

Սոնան արդեն ամենօրյա սովորության համաձայն վերցրեց ցնցուղը ու մի լավ ջրեց, ջրջրեց դպրոցը:

11844011_879539012133391_2077949826_n11815646_879539248800034_301143492_n

Այնուհետև մի լավ ուժ հավաքեցինք ու անցանք պարտեզի մաքրման աշխատանքներին:

11846251_879537788800180_2093826222_n11854064_879537808800178_1371462669_n11850806_879537782133514_503181317_n

Դրանից հետո գնացինք գյուղացիական տնտեսություն  Արցախից եկած հյուրերի համար ձմերուկ, սեխ բերելու:

11824047_915011625244539_1931882789_n11844036_915011605244541_778388498_n11846046_915011595244542_30020396_n

Այնտեղ տեսանք, թե ինչպես է վարպետ Օնիկը մեր շան` Ռոքսիի համար ճաղավանդակներով բուն պատրաստում:

11823742_915011751911193_376765632_n11830675_915011731911195_1672661003_n11855349_915011715244530_1584657418_n

Արցախից եկած հյուրերը` տիկին Նազիկի դուստր բժշկուհի Նոնան իր 2 երեխաների հետ, շատ հավանեցին մեր ջերմոցի համեղ, կարմիր  ձմերուկը և անչափ քաղցր սեխը:

11853860_879537275466898_444170325_n11857564_879537322133560_120252897_n11830094_879537272133565_1991327414_n11830729_879537338800225_651060062_n11857660_915011525244549_1930202787_n

Էլ ինչ հերթապահություն առանց լողի: Ես իմ մեջ համարձակություն գտա ու մտա լողավազան: Հերիք չի մտա, մի հատ էլ  փորձեցի միանգամից, առանց որևէ մեկի օգնության, լողալ սովորել: Ու ստացվեց: Ես արդեն կարողանում եմ լողալ 🙂

11850899_952174501507681_983784183_n11853858_952174458174352_1893536964_n11850837_952174591507672_1592130943_n

Այսօրն էլ անցավ շատ ուրախ, հավես ու, ամենակորևորը, արդյունավետ 🙂

View original post

 

Օգոստոսյան այցեր, ընդունելություն

 Այսօր դպրոց էին այցելել  Էվա և Նանե հրաշք քույրիկները իրենց մայրիկի հետ: Ցանկանում էին ծանոթանալ դպրոցին, պայմաններին: Եկել էին շատ պատահական՝ փնտրել ու գտել էին մեզ, հետաքրքիր է, չէ՞: Շրջեցինք դպրոցով, շատ հավանեցին լողավազանը, կավագործության սենյակը, նապաստակներին, ծանոթացանք կայքին, ենթակայքին, շատ ոգևորվեցին երբ իմացան, որ իրենց մասին հենց այսօր նյութ է հրապարակվելու կայքում: Եթե հիմա էլ ընթերցում են՝ ողջույններ ենք փոխանցում իրենց:)

Էվան 4 տարեկան է, հաճախելու է պարտեզային խումբ, իսկ Նանեն 5 տարեկան է, հաճախելու է հինգ տարեկաններին նախադպրոցական խումբ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրով:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի մասին մայրիկին տեղյակ պահվեց: Կոնտակտային  տվյալները վերցրեցինք, տեղեկատվական թերթիկ փոխանցեցինք ու գրանցեցինք: