RSS

Daily Archives: Մայիսի 20, 2015

Բարձունքի հաղթահարում. Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

Նախագիծ`

Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ, Տավուշի մարզ

Բարձունքի հաղթահարում. Գոշալիճ 1450մ

Խնդիրները.

  1. ​Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում
  2. Գրել՝  Կոտայիք մարզի, Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը, իմանալ մարզկենտրոնները:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, մաքսիմում քանի ժամում կլինենք Գոշավանքում եթե 20 րոպեանոց դադար ունենանք Սևանա լճում:
  4. Ո՞վ է Մխիթար Գոշը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ գտնել, մշակել և տեղադրել բլոգներում՝ Գոշավանքի և Հաղարծինի մասին:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Նշել Տավուշի մարզի հարևան մարզերը:
  8. Ինչքա՞ն է Սևանա լճի խորությունը:
  9. Կոտայքի մարզի քաղաքները:
  10. Ի՞նչ է օբսիդիանը:

Նպատակը. Յուրաքանչյուր մարզ տեսնել և տեսնելով սովորել, կարողանալ կողմորոշվել և ճիշտ երթուղի գծել, պատկերացում կազմել հեռավորության մասին և այն հաշվել ժամանակով՝ եթե գնաս մեքենայով, ոտքով: Ծանոթանալ տվյալ տեսարժան վայրերի պատմությանը, դիրքին, ո՞ր մարզում են գտնվում: Պատկերացում կազմել եղանակային գոտիների մասին, հասկանալ՝ որ մարզում ինչպիսի ջերմաստիճան է սովորաբար լինում և անտիցիկլոնների ներթափանցման ժամանակ հատկապես, որ մարզերում են ավելի շատ տեղումներ լինում: Պարզել տվյալ մարզի հարևան մարզերը:

Մեկնում՝ 8:00

Վերադարձ՝ 19:00

Մասնակիցներ՝  Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝ Սոնա Փափազյան, Տաթև Բլեյան, Զառա Ոսկանյան

Ուղեկցորդ՝  «Էքստրիմ ակումբ»-ի անդամ՝ Արմեն Մկրտչյան

Անհրաժեշտ իրեր

  1. Ուսապարկ
  2. Օրապահիկ
  3. 1լ  ջուր
  4. Մարզական հարմարավետ հագուստ
  5. 1 զույգ գուլպա, տաք վերնահագուստ/եթե ունեք նաև ջրակայուն-անձրևապաշտպան պիջակ/  , 1 փոխնորդ շալվար
  6. Չոր և թաց անձեռոցիկներ
  7. Ֆոտոխցիկ
  8. Դրոշ
  9. Հեռադիտակ
  10. Անձրևանոց, գխարկ
  11. Տրամադրություն՝ պարտադիր բարձունք հաղթահարելուն պատրաստ ու պայծառ 🙂

Նախագծի ընթացքը սովորողների բլոգներում՝

  1. Ստեփան Ապերյան
  2. Սեդա Հակոբյան
  3. Վիկտորիա-Անի Միկաիլ
  4. Գոռ Ղազարյան
  5. Արեն Կարապետյան….
Advertisements
 

Կոտայքի մարզ. ընդհանուր բնութագիր

Կոտայքի մարզ

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ ,Աբովյան

Տեսարժան վայրեր՝Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ,

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան։

դիրքը Հայաստանում

աղբյուր՝

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6

http://www.findarmenia.com/arm/armenia/kotayk

http://kotayk.gov.am/