Գոշ լճի բարձունքը/1450մ/ հաղթահարված է
Ճամբարային գործունեություն /1-ին շաբաթ՝ հունիսի 1-5/
Հունիսի 1
Մասնակցություն ամենամյա «Անտիվիրուս Կոմիտաս» ստուգատես-փառատոնին
«Դպրոց-պարտեզի բակը մեր ճամաբարային տարածք» գործունեություն
4.1 և 4.2 դասարաններ/ 5-րդ և 6-րդ դասաժամեր/
Հունիսի 2 Զբոսանք ճամբարային տարածքում, տարածքի խնամք
Երաժշտության ունկնդրում 4.2 դասարան/ 3-րդ դասաժամ/ Read the rest of this entry »
Նախագիծ`
Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով
Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ, Տավուշի մարզ
Բարձունքի հաղթահարում. Գոշալիճ 1450մ
Խնդիրները.
Նպատակը. Յուրաքանչյուր մարզ տեսնել և տեսնելով սովորել, կարողանալ կողմորոշվել և ճիշտ երթուղի գծել, պատկերացում կազմել հեռավորության մասին և այն հաշվել ժամանակով՝ եթե գնաս մեքենայով, ոտքով: Ծանոթանալ տվյալ տեսարժան վայրերի պատմությանը, դիրքին, ո՞ր մարզում են գտնվում: Պատկերացում կազմել եղանակային գոտիների մասին, հասկանալ՝ որ մարզում ինչպիսի ջերմաստիճան է սովորաբար լինում և անտիցիկլոնների ներթափանցման ժամանակ հատկապես, որ մարզերում են ավելի շատ տեղումներ լինում: Պարզել տվյալ մարզի հարևան մարզերը:
Մեկնում՝ 8:00
Վերադարձ՝ 19:00
Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Սոնա Փափազյան, Տաթև Բլեյան, Զառա Ոսկանյան
Ուղեկցորդ՝ «Էքստրիմ ակումբ»-ի անդամ՝ Արմեն Մկրտչյան
Անհրաժեշտ իրեր
Նախագծի ընթացքը սովորողների բլոգներում՝
Մարզկենտրոն՝ Հրազդան
Տարածք՝ 2089 կմ²
Բնակչություն՝ 328,900 մարդ
Քաղաքներ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ ,Աբովյան
Տեսարժան վայրեր՝Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք
Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ,
Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ
Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/
Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան։
աղբյուր՝
http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6
http://www.findarmenia.com/arm/armenia/kotayk
Ուսումնահայրենագիտական ճամփորդությանը պատրաստվել էինք դեռ օրեր առաջ: Ըստ նախագծի, սովորողները ՝ 1. 2. ,ուսումնասիրել էին այն վայրերը, որտեղ պետք է այցելեինք, տեղեկություններ հանել-մշակել-սովորել, ինչպես նաև գծել էին երթուղին:
Ամփոփիչ պատումը ընթերցեք՝ Վիկտորիայի բլոգում, ֆիլմը՝ Սեդայի բլոգում:
Արենի
Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:
Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։
Գնդեվանք
Միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով
Դվին
Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։
Խոսրովի անտառ (Ուրծի արգելոց, Գառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։