Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով
Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն
Կատարվող աշխատանք՝
- Google map-ով գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
- Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
- Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
- Քանի՞ կիլոմետր է իրար միջև ընկած հեռավորությունը:
- Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
- Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
- Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս: