RSS

Daily Archives: 20 Ապրիլի, 2015

«Կոպմոստ» նախագծի ամփոփում

«Բույսերի և կենդանիների խնամք» ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ իրականացրեցինք «Կոմպոստ» նախագիծը, որի ավարտը պետք արձանագրենք, ըստ կոմպոստի հասունացման և պատրաստման կանոնների՝ աշնանը, պատրաստման օրից 4-6 ամիս հետո:

Աշխատանքները կատարվել են փուլ առ փուլ, նախ  ուսումնասիրել ենք՝ ի՞նչ է նշանակում կոմպոստը, ծանոթացել ենք պատրաստման եղանակին: Այնուհետ, ըստ պատրաստման  ընդունված ու տարածված մեթոդի,  սկսել ենք հավաքել Դպրոց-պարտեզի այգում թափված սննդի մնացորդները, չոր և խոնավ տերևները: Ընտրել ենք տարածքը, և սկսել ենք կոմպոստի պատրաստման աշխատանքերը: Ինքնին այն դեռ անավարտ է, քանի որ, քայքայման ողջ գործըթացը չի ավարտվել: Աշնանը կունենանք լավ ու օգտակար հանածոներով հարուստ հող, որով էլ կպարարտացնենք բույսերն ու ծառերը:

Կատարված աշխատանքի հղումներ՝

1. Կոմպոստի պատրաստման կարգ, եղանակ

2.Կոմպոստի նախապատրաստական աշխատանքներ

3.Կոմպոստի պատրաստման հիմնական փուլն ավարտված է

 

Դպրոց-պարտեզում իրականացված «Բակը՝ պարտեզ» նախագծի, էկոլոգիական, բնապահպանական միջոցառումներին մասնակցության աշխատանքերի ամփոփում

  1. Մեր միջավայրը մաքուր պահողը` մենք ենք….
  2. Ցանց-ցանկապատի ազատագրում
  3. Աշնանապարտեզ
  4. Դպրոց-պարտեզի աշուն-շաբաթը
  5. Նոր միջավայր, նորամուտ. նախապատրաստական աշխատանքեր
  6. Նոր տնկիներ
  7. Շաբաթօրյա անհոգնել աշխատանքը բակում

Այս ամփոփիչ նյութերում ներկայացված է Դպրոց-պարտեզում կատարված ամենօրյա անհոգնել աշխատանքի, բակը՝ պարտեզ-այգի դարձնելու աշխատանքերը: Յուրքանչյուր սովորող, իր հոգու ուժի և ջանքի մի կաթիլն ունի այս աշխատանքերում: Իրականում այս ամենը ամենօրյա այն աշխատանքի մի մասն է, որը չենք էլ հասնցում շատ անգամներ ֆիքսել, ոչ թե չենք ուզում, այլ աշխատանքով ենք տարված  ու ոգևորված, միայն ավարտելիս ենք հասկանում, որ չենք ֆիքսել: Շնորհակալ ենք մայր բնությանը, և չենք դաթարելու խնամել ու գեղեցկացնել մեր այգին, մեր բակ-պարտեզը:

Սիրով՝ Դպրոց-պարտեզի այգեգործների, բուսաբան-կենդաբանաբանների խումբ, իսկ այդ խմբում բոլորն են՝ ամենապստիկից մինչև պստիկամեծը: