RSS

Մայր աթոռ Ս.Էջմիածին

15 Ապր

Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը/հրեշտակը/, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):

Էջմիածնի Մայր տաճարը, կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ 3-ի և Գրիգոր Լուսավորիչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)։ Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է։ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը  վնասվել է։  Շահ Աբբասը, հայերին բռնի կերպով Պարսկաստան գաղթեցնելուց հետո, ցանկացել է Էջմիածնի Մայր տաճարը ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար՝ մտադրվելով հայերին կապել նոր բնակատեղիին։ Սակայն հետագայում որոշվեց տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, նաև Լուսավորչի Աջը), որոնք և քանդվեցին ու տեղափոխվեցին Ջուղա։ Հետագայում վերադարձվեցին: Այժմ Էջմիածնի Մայր տաճարում գտվվող գանձարանում կարող ենք տեսնել Լուսավորչի ոսկեձույլ աջը, Սուրբ Գեղարդի մասունքը և շատ այլ եկեղեցական պարագաներ՞  Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները կատարվել են հնում, վերանորոգվել XVIIIդ.։ «էջմիածնատիպ» կառույցները VIII-IXդդ. տարածվեցին Եվրոպայում:

Advertisements
 

3 responses to “Մայր աթոռ Ս.Էջմիածին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: