RSS

Daily Archives: Ապրիլի 1, 2015

Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

Մուղնի-Ուշի-Սաղմոսավանք

Հայաստան. քարտեզ

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

Արագածոտնի մարզ.

Մուղնի-Ուշի- Սաղմոսավանք

Խնդիրները.

  1. ​Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:

Նպատակը.

Յուրաքանչյուր մարզ տեսնել և տեսնելով սովորել, կարողանալ կողմորոշվել և ճիշտ երթուղի գծել, պատկերացում կազմել հեռավորության մասին և այն հաշվել ժամանակով՝ եթե գնաս մեքենայով, ոտքով: Ծանոթանալ տվյալ տեսարժան վայրերի պատմությանը, դիրքին, ո՞ր մարզում են գտնվում: Պատկերացում կազմել եղանակային գոտիների մասին, հասկանալ՝ որ մարզում ինչպիսի ջերմաստիճան է սովորաբար լինում և անտիցիկլոնների ներթափանցման ժամանակ հատկապես, որ մարզերում են ավելի շատ տեղումներ լինում: Պարզել տվյալ մարզի հարևան մարզերը:

Advertisements
 

Արարատի մարզ. ընդհանուր բնութագիր

Արարատի մարզ Տարածք ՝ 2,010 կմ²

Բնակչություն ՝ 311,400[1] Մարզկենտրոն՝ Արտաշատ

Քաղաքներ՝ Արտաշատ, Արարատ ,Մասիս, Վեդի

Տեսարժան վայրեր՝ Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր, Խոսրովի արգելոց

Հարևան մարզեր՝ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին,

Սահմանակից պետություններ՝ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին

Գետեր՝ խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասուհեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է

Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ջրամբարներ՝   Զովաշենի, Ազատ

Լեռներ՝ Արարատ /5165մ/, Գեղամա լեռներ, Մժկատարի լեռներ,Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթներ, Սպիտակասար:

Լեռնաշղթաներ՝ Ուրծի լեռնաշղթա, Գեղամա լեռնաշղթա, Դահնակի լեռնաշղթա Արարատի մարզում է գտնվում Զանգակատուն գյուղը, որը հնում կոչվել է Չանախչի: Այստեղ է ծնվել հայ բանաստեղծ Պարույր Սևակը: Պատկեր:Ararat.svg

 

 

Արագածոտնի մարզ. ընդհանուր բնութագիր

Արագածոտնի մարզ

Տարածքը՝ 2,753 կմ²

Բնակչության թիվ՝ 168,100 մարդ

Մարզկենտրոն՝ Աշտարակ

Քաղաքներ՝

  1. Աշտարակ
  2. Ապարան
  3. Թալին

Սարավանդներ/բարձրադիր հարթավայր, որը սանդղափուլերով սահմանազատվում է հարևան ավելի ցածրադիր հարթավայրերից/ Թալին, Կարմրաշեն, Ապարան

Լեռ՝ Արագած

Գետեր- Քասաղ/ վտակներ՝ Գեղարոտ, Ամբերդ/

Լճեր- Քարի լիճ

Գետակ- Մաստարա սելավային գետակ

Տեսարժան վայրեր- Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, Արուճ, Արտավազիկ, Բյուրական, Դաշտադեմ, Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք, Մաստարա, Մարինե, Մուղնի, Ներսեհ Կամսարական, Շամիրամ, Ոսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ:

դիրքը ՀայաստանումՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի անունից։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Արագածոտնի մարզում է գտնվումԲյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

աղբյուր՝ http://www.findarmenia.com/arm/armenia/aragatzotn

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6