RSS

Չինական իմաստությունն ասացվածքներում

10 Մրտ

Չինական մշակույթը լի է այնպիսի իմաստություններով, որոնք օգնում են մեզ առօրյա կյանքում։ Այսպիսով, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Հանձնվելու գայթակղությունը շատ ավելի է մեծանում հաղթանակից կարճ ժամանակ առաջ։

Մի վախեցիր դանդաղ ընթացքից, վախեցիր կանգնելուց։

Կյանքի խորմանակությունն այն է, որ պետք է մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ։

Ուժեղ մարդը արգելք է հաղթահարում, իսկ իմաստունը՝ մի ամբողջ ճանապարհ։

Ճամփորդությունները մեկ քայլից են սկսվում։

Ուրախությամբ լի խրճիթն ավելի գերադասելի է, քան կարոտով լի դղյակը։

Հիմարի համար անգամ երջանկությունն է հիմարություն։

Եթե սայթաքել ես եւ ընկել, չի նշանակում, որ սխալ տեղում ես հայտնվել։

Ամեն ինչին նայիր վառ տեսանկյունից, իսկ եթե դա առկա չէ, ապա մաքրիր գորշությունը, որպեսզի պայծառությունը փայլի։

Այն, ինչ պատահում է, տեղի է ունենում իր ճիշտ ժամանակին։

Նա, ով քո թերություններն է մատնանշում, միշտ չէ, որ քո թշնամին է։ Եվ նա, ով մշտապես գովաբանում է, միշտ չէ, որ քո ընկերներն է։

Մի վախեցիր, որ չգիտես. վախեցիր, որ չես սովորի։

Ուսուցիչները դռներ են բացում, մնացած ճանապարհը մենք ինքներս են անցնում։

Առանց թերությունների ընկերներ չեն լինում։ Եթե սկսես թերություններ փնտրել, ուրեմն առանց ընկեր կմնաս։

Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր՝ ստվեր։

Ճամփորդությունից ոչ մեկը չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նա կար։

Մարդը, ով սարեր է շուռ տալիս, ամեն ինչ սկսել է մանր քարերն այս կողմից այն կողմ տեղափոխելուց։

Եթե սխալ ես գործել, ավելի լավ է միանգամից ծիծաղես։

Ծառ տնկելու լավագույն ժամանակը քսան տարի առաջ էր։ Իսկ հաջորդ ճիշտ պահը հենց այսօր է։

աղբյուր՝ տես այստեղ

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: