RSS

Daily Archives: Մարտի 9, 2015

Հաղպատի վանք

10-13 դդ.

Սանահինի վանքի հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ Սանահինից այստեղ է տեղափոխվում թագավորների տոհմական գերեզմանատունը։ Մի քանի տարի, որպես կրոնավոր, Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։
Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Վանքը  մշակութային կենտրոններից էր, որտեղ գործունեություն են ծավալել ժամանակի հայտնի գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր: Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն,գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։

Հյուսիսային մասում է գտնվում XIIIդ.-ում կառուցված սեղանատունը։ Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XIդ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), որովհետև արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա: Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին:

աղբյուր՝ wikipedia, findearmenia

Advertisements
 

Սանահինի վանք

  Սանահինի վանք

966 թ.

Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ըստ ավանդության` վանքը հիմնարկվել է 4-րդ դարում, երբ կանգնեցվել է Սբ Նշանը` խաչը։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։

Համաձայն պահպանված գրավոր և նյութական վկայությունների` Սանահինի ներկայիս վանքը հիմնադրվել է 10-րդ դարում` 930-ական թվականներին, Աբաս Բագրատունի թագավորի օրոք Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը: Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է, վանքի գլխավոր տաճարը, որըկառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։ Գրատունը շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով: Հետաքրքիր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին — XIIIդ. սկզբին։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը  չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների պարզ  օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը: Սանահինի վանքի զանգակատունը  շատ հին է։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս.Հակոբ եկեղեցու ավերակները, Ս.Հարություն եկեղեցին։Միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը: Կամրջի քարից շինված պարսպի վրա առյուծների բարձրաքանդակներ են։Սանահինի-ում եղել է համալսարան(Սանահինի դպրոց),այն ժամանակներում  Հայաստանի համար կարևոր  ուսումնական  կենտրոն էր։ Հիմնադրվել է 966թ.-ին` Աշոտ Գ Ողորմածի կնոջ` Խոսրովանույշ թագուհու պատվերով։ Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին,արևմուտքում` բարձրադիր տեղում` Սարգսի մատուռը։

աղբյուր՝ http://www.findarmenia.com/

 

Պիտակներ՝