RSS

Daily Archives: Մարտի 1, 2015

Առարկայական ծրագիր. Հայրենագիտություն

P1210856

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հայրենագիտություն 4-5-րդ դասարան «Հայրենագիտությունը» ներառում է «Դիցաբանություն», «Պատմություն» դասընթացները, կազմակերպվում ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն», «Դիցաբանությունը երկնքում» ուսումնական մոդուլները: Հայրենագիտություն առարկան չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու համար: Դասընթացի կարգախոսն է. «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»: Հայրենագիտություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է սովորողին դարձնել հայրենաճանաչ: Ըստ մեր ուսումնական պլանի, ինչպես նաև հայրենագիտություն առարկան սովորողին ավելի շոշափելու ու հասանելի դարձնելու համար, հայրենագիտության առարկայի անբաժանելի մասն են կազմում տարբեր բնույթի ուսումնա- հայրենագիտական ճամփորդությունները, ինչպես քաղաքում՝ թանգարաններ, Երևան քաղաքի այլ վայրեր, այնպես էլ 1-օրյա և բազմօրյա արշավներ՝ Երևան քաղաքից դուրս: Սովորողները հետազոտում են իրենց թաղամասը, քաղաքը, գյուղը, երկիրը, բացահայտում տվյալ տարածքի անվան (անունների) ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, արդի էկոլոգիական խնդիրները, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն): Read the rest of this entry »

Advertisements