RSS

Monthly Archives: Մարտի 2015

Շիրակի մարզ. Պեմզաշենի եկեղեցական համալիր

Հիմնադրվել է V դ.:

Պեմզաշենի եկեղեցական համալիրը գտնվում է  Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի կենտրոնում:
Հյուսիսային կողմում 1970-ական թթ. պեղումներով բացված խոշոր միանավ բազիլիկն է/Հատուկ տիպի միջնադարյան և անտիկ տաճար՝ երկայնակի քառանկյունի ձևով, որի ներսը բաժանված է
երկու սյունաշարով/:Եկեղեցու հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում կան ուղղանկյուն, եռահարկ, թաղածածկ, պատերի մեջ բազմաթիվ խորշերով թաքստոցներ։  Պատերի քարերի վրա կան վարպետների նշաններ։ Քանդակազարդ են գմբեթի երկրորդ շարքի տրոմպները։ Միակ՝ արևմտյան մուտքի տիմպանին քանդակված են Աստվածամայրը՝ մանուկ Քրիստոսը գրկին, նրա առջև՝ բազկատարած կտիտորը, վերևում՝ հրեշտակներ։ Իր հորինվածքով այս եկեղեցին բացառիկ է հայ վաղ միջնադարյան արվեստում։Պեմզաշենից հարավ-արևելք, Լեռնակերտի ճանապարհին, գտնվում է Մակարավանքի Ս.Սիոն եկեղեցին, որն ըստ արձանագրության կառուցել է ոմն Սահակը:Պեմզաշենի տարածքում է գտնվում Առաքելոց վանքի եկեղեցին։
աղբյուր՝http://www.findarmenia.com/arm/sights/pemzashen
 

Շիրակի մարզ. Սուրբ Յոթ Վերք եկեղեցի

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Read the rest of this entry »

 

Շիրակի մարզ. Մարմաշենի վանք

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։Շիրակի մարզում բավականին լավ պահպանված հուշարձաններից է: Մեծ եկեղեցին կրում է Աստվածամոր անունը։ Հավանաբար այստեղից էլ գալիս է ընդհանուր համալիրի, նաև մոտակա գյուղի անվանումները։ Read the rest of this entry »

 

Շիրակի մարզ. Հառիճավանք

Read the rest of this entry »

 

Շիրակի մարզ. Լմբատավանք

Լմպատավանքը հայկական ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում, որտեղից էլ ծագում է անունը:Լմբատավանքը գտնվում է Արթիկից մոտ 2կմ հարավ-արևմուտք։ Վանքի Ս.Ստեփանոս եկեղեցին գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրություններից ոչ մի տեղեկություն չենք իմանում եկեղեցու կառուցման մասին,միայն որոշ ճարտարապետների ենթադրությունների հիման վրա այս համարում են 7-րդ դարի կառույց։ Ըստ մեզ հասած տեղեկության , գմբեթը 10-րդ. դարում վերանորոգվել է։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմբատավանքի կառուցմանը ժամանակակից որմնանկարների մնացորդներ, կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Ս.Գևորգն է)։ Որմնանկարները հարթապատկերային են, ունեն գեղեցիկ պարզ գույներ:

աղբյուր՝http://www.findarmenia.com/arm/sights/lmbatavank

 

Շիրակի մարզ. Արթիկ

Արթիկ քաղաքի մշակութային հուշարձաններ

Արթիկը քաղաք է Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք, 105 կմ դեպի հյուսիս-արևմուտք Երևանից։ Գտնվում է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին։
Արթիկը (Շիրակի մարզ) և շրջակայքը հարուստ են հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են հնագույն ժամանակների դամբարաններ/գերեզման/՝ փորված տուֆի շերտի մեջ։Պահպանվել են 5-րդ և 7-րդ դարերի երկու եկեղեցի՝ ավելի ուշ շրջանի գերեզմանոցով (միայն մասամբ է պեղված)։ Քաղաքից 1կմ հարավ-արևելք (Հառիճի ուղղությամբ), ձորի քարանձավում կա ուշ շրջանի եկեղեցի, իսկ 2 կմ հարավ, բլրի վրա է Լմբատավանքը։ Արթիկը հարուստ է եղել նաև ժողովրդական ՝ ջրաղացներով (այժմ՝ ավերված), որոնց ջուր տանող խողովակները պատրաստված էին հսկա չափերի տուֆակտորներից, գմբեթածածկ բնակելի տներով (այժմ՝ ավերված)։Մշակութային արժեք են ներկայացնում Արթիկի փոքր՝ Մարինե կամ Ս.Աստվածածին կոչված եկեղեցին, որն այժմ կիսավեր վիճակում է։ Եկեղեցին արևելյան կողմում ունի երեք խորան, հյուսիս-արևելյան խորանի գմբեթարդի վրա պահպանվել են որմնանկարի մնացորդներ։ Արթիկի մեծ՝ Ս.Գևորգ եկեղեցին պատկանում է «Մաստարայի տիպ» կոչված եկեղեցիների խմբին, կառուցված է տուֆից և իր ճարտարապետական տարրերով խիստ բնորոշ է VIIդ. համար:
աղբյուր՝ http://www.findarmenia.com/arm/sights/artik
 

Շիրակի մարզ, ընդհանուր բնութագիր

Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 կմ²

Մարզկենտրոն՝ Գյումրի

Սահմանակից պետություններ՝ արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիսից՝ Վրաստանին

Սահմանակից մարզեր՝ հարավից՝ Արագածոտնի մարզ, արևելքից ՝ Լոռու մարզ

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ

Գետեր՝ Ախուրյան

Ջրամբարներ՝ Ախուրյան, Սառնաղբյուր, Կառնուտ

Լիճ՝  Արփի

Տեսարժան վայրեր՝ Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք,Պեմզաշեն

դիրքը ՀայաստանումՇիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից:Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը:

աղբյուր՝ http://www.findarmenia.com/, http://hy.wikipedia.org/

 

Պիտակներ՝

«Իմ գրադարանը» նախագիծ

Իրենց սիրելի գրքերի և գրադարանի մասին են պատմում՝

  1. Մանոն Պապոյանը
  2. Կարեն Սարգսյանը
  3. Վիկտորիա-Անի Միկաիլը
  4. Մարկ Միկաիլը
  5. Էլլադա Բաբայանը
 

Ռադիո առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին

 

Կուրթան, Հնեվանք, Լոռի բերդ

Կուրթան

Բնակչություն` 2252 մարդ

Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 18կմ հարավ-արևելք, հեռավորությունը մարզկենտրոնից 36կմ: Հիմնադրվել է  մոտավորապես 16-րդ դարի կեսերին: Գյուղում և շրջակայքում պահպանվել են՝ եկեղեցի, Հնավանքը (X-XIVդդ), խաչքարեր, կամուրջներ եւ այլ շինության մնացորդներ:
   

Գյուղում գտնվում է  Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 981-1350 մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող կուրթանցին:
Ունի միջնակարգ դպրոց, կառուցված 1985թ., վերանորոգված, մշակույթի տուն, գրադարան, թանգարան:

Հնեվանք

Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։

Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է 1186-1206թթ.-ին։ 2006թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Լոռի բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք` Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 — 1020 թթ.։

Լոռիում 20-րդ դարի կեսերից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը։ Պեղվել են XI — XIII դդ. 2 բաղնիք. մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից։ Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով։ Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով։ Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը։ Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը։ Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ։ Լոռու բերդը կառուցված է սովորական բազալտից:

Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով։
Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր։

 

Պիտակներ՝