RSS

Կոմպոստ

22 Փտր

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս),միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերինմատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան: Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփիկեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։

Կոմպոստը պարունակում է բույսի համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր,կալիում, միլիարդավոր բակտերիաներ, խմորիչներ, սնկեր և այլն, որոնք բույսին ապահովում են երկարաժամկետ ու կայուն սնունդ: Կոմպոստը հողը դարձնում է ավելի փխրուն, բարելավվում է նրա կառուցվածքը, բերրիությունը:

Կոպմոստ պատրաստելու համար անհարժեշտ հիմանկան բաղադրիչներն են՝ օդ, ջուր, չոր ու կանաչ բաղադրիչներ: Հարկավոր է հավաքել թարմ, չոր, կանաչ, տերևներ, մոլախոստեր, սննդի մնացորդներ, փայտի տաշեղներ: Հավաքված խառնուռդը թթվածնով հարստացնելու համար այն հարկավոր է պարբերաբար խոնավացնել ու խառնել:

Քայլեր՝

  1. Առանձնացնել տարածություն, որը պետք է լինի այնպիսի տարածքում, որը ջրով չողողվի, լայնությունը  մետրից 3 մետրից ոչ պակաս:
  2. Տարածությունը լցնել
  • ա/Ներքևի մասում լցնել հեղուկ կլանող նյութէ մանրացրած ծղոտ, չոր տերևներ, լցնել այնքան մինչև գոյանա 30 սմ հաստությամբ շերտ:
  • բ/  լցնել օրգանական թափոններէ բուսական կամ սննդային մնացորդներ, շերտ-շերտ ծածկելով հողով/կարելի է ավելացնել գողմաղբահեղուկ գործընթացն արագացնելու համար
  • գ/ խոնավացնել չոր մնացորդները
  • ե/  քայքայման ընթացքում անջատվող գազերի կլանման համար կույտը վերևից և կողքերից հարկավոր է ծածկել հողի շերտով

Մշակման հետագա ընթացքում հարկավոր է պարբերաբար խոնավացնել կույտը և բահով խառնելէ թթվածնով հարստացնելու համար:

Կոմպոստի մեկ խմբաքանակ ստանալու համար պահանջվում է 3-9 ամիս ժամանակ:

Կոմպոստի օգտագար հողը կարելի օգտագործել ամենատարբեր մշակբույսերի տնկման, պարարտացման համար:

Նյութը պատրաստելու համար օգտվել եմ հետևյալ կայքերից՝ 1, 2:

Տեսանյութում գործնականորեն ցուցադրաված է պատրաստման աշխատանքը՝

Advertisements
 

One response to “Կոմպոստ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: