RSS

Առասպել Էրեբունի ամրոցի մասին

09 Հնվ

Առասպել Էրեբունի ամրոցի մասին

Վանի թագավորության տիրակալը՝ Արգիշտի Առաջինը, յոթ հարյուր ութսուներկու թվականին մեր թվարկությունից առաջ, որոշում է Կարմիր բլուրի վրա կառուցել Էրեբունի ամրոց-քաղաքը: Եվ հրամայում է փորագրել ամրոցի պատի վրա քաղաքի ծննդյան օրը և կառուցման պատմությունը, որպեսզի գալիք սերունդները հիշեն նրան ինչպես կերտող ու իմաստուն տիրակալ: «Հալդի աստծո վեհությամբ, Արգիշտին, Մենուայի զավակը, կերտեց այս ահեղ ամրոցը, հրամայեց անվանել այն Էրեբունի, և թող շատանա Բիայնայի երկրի հզորությունը, և թող սարսափեն թշնամի երկրները…»: Արքան կանգնած էր մի ամրաքար ժայռի վրա և հետևում էր, թե ինչպես է ներքևում ալեկոծվում մարդկային վտակը: Մի քանի հազար խեթեր, որոնց գերի էին վերցրել վաղեմի Ծոփք քաղաքում, քարշ էին տալիս ու գլորում ժայռաքարերը, որոնք պետք է հիմք դառնային ապագա հրաշագեղ պալատների և վեհափառ տաճարների համար: Իսկ կոթողի շուրջը, որի վրա քարտաշները փորագրում էին հավերժ խոսքերը նոր քաղաքի ծննդյան մասին, փչում էին փողերը և զարկում էին թմբուկները: Բայց եկավ այն օրը, երբ քարտաշները վերջացրեցին փորագրել բևեռագիր արձանագրությունը: Թմբուկները լռեցին ու բոլորը հառեցին իրենց հայացքները այնտեղ, ուր կանգնած էր արքան: Եվ հասկանալով, որ մարդիկ ուզում են նրանից լսել խոսքեր ոչ թե պատմության համար, այլ հենց իրենց, ներկա մարդկանց համար, Արգիշտին հանդիսավոր հայտարարեց.

— Հայրենակիցնե՛ր, այս գեղեցիկ Արարատյան դաշտավայրում, այս բարձր բլուրից, Հալդի աստծո ուժով ու հզորությամբ, ես Էրեբունին հռչակում եմ քաղ՜աք: Աստվածները հավաստիացնում են ինձ, որ երբեք մեր անհնազանդ հոգին չի խոնարհվի ոչ դավաճան ու սնապարծ թշնամիների, ոչ արյունարբու ցեղերի առաջ, և հազարամյակներ հետո մարդիկ նորից կգան, որ հիանան այս քաղաքի փառքո՜վ:

Դարեր անցան: Հնագետները պեղումների ժամանակ Երևանում հայտնաբերեցին բևեռագիր կոթողը և կարդացին Արգիշտիի արքայի պատմական վավերագիրը: Ու նորից համոզվեցին, որ ինչպես և այսօր, հազարամյակներ առաջ Էրեբունիում ապրում էին հպարտ ու անհնազանդ հոգով մարդիկ:

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: