RSS

Daily Archives: Նոյեմբերի 3, 2014

“Լուսանկարչության հիմունքներ” թեմայով սեմինար. մաս 3

Նոյեմբերի  3ին՝ժամը 15:00 ,Մայր դպրոցի Մեդիադահլիճում տեղի ունեցավ <<Լուսանկարչության հիմունքներ>> թեմայով սեմինարի 3-րդ մասը: Սեմինարն ինչպես միշտ վարում էր Անի Սարգսյանը: Մասնակցում էինք մենք, մեծ հետաքրքրությամբ, ոգևորությամբ: Թեման աշունն էր, դե պատկերացրեք ինչքա՜ն     անծայր ու գունառատ, ինչքա՜ն աննման: Բոլորի լուսանկարներում աշունն էր ծփում, ամենատարբեր կերպարանքերում: Սեմինարը հետաքրքիր և արդյունավետ էր, հաջորդ հանդիպման համար, Անին խոստացավ հետաքրքիր բան մտածել ու հանձնարարել մինչ այդ, ապա նորից քննարկում և հետաքրքիր ու հավես սեմինար-հանդիպում խոր աշնան մի ցուրտ օր :)))))

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Ի՞նչ է Wi-Fi-ը և ինչի՞ համար է այն պետք

Այսուհետ, ամեն շաբաթ bSmart.am կայքը Ձեր ուշադրությանն է ներկայացնելու բոլորի կողմից շատ հայտնի արտահայտությունների և սարքերի բացատրությունը, և դրանց նշանակությունը հանրության շրջանակներում:

Այսօր անդրադառնալու ենք Wi-Fi սարքին և նրա նշանակությանը:

Ի՞նչ է Wi-Fi տեխնոլոգիան

Ինտերնետին միանալու տարբերակներն այսօր բազմազան են, չնայած, դա հիմնականում կատարվում է կամ լարային կամ անլար կապի միջոցով: Առաջին դեպքում ինտերնետին միացումը կատարվում է օպտիկական կամ ցանցային մալուխի միջոցով, իսկ երկրորդ դեպքում, միացումը կատարվում է անլար տվյալների փոխանցման միջոցով, օրինակ՝ GPRS, 2G/3G և իհարկե Wi-Fi:

Ի՞նչ է Wi-Fi ուղղորդիչը և ինչի՞ համար է այն պետք

Եթե Wi-Fi-ը ներկայացնենք պարզ լեզվով, ապա կարելի է ասել, որ դա կապ է, որը ստեղծում է հատուկ ռադիոալիք, որի միջոցով էլ փոխանցվում են ինտերնետային տվյալները: Ժամանակակից բոլոր նոթբուքերի և պլանշետների վրա կարելի է տեսնել Wi-Fi-ի նշանը, որը հայտնաբերելով օգտագործողները հաճախ մտածում են, որ սարքի է տրամադրվում է նաև Wi-Fi ինտերնետ:

Իրականում, նոթբուքի վրա գտնվող Wi-Fi-ի նշանը տեղեկացնում է այն մասին, որ սարքի մեջ տեղակայված է մոդուլ, որը ունակ է ընդունելու մյուս սարքերի անլար ինտերնետ ծառայությունը: Որպես ինտերենտային ծառայության տրամադրող, կարող է հանդես գալ սովորական Wi-Fi ուղղորդիչը (Router-ը):

Եթե պարզ լեզվով բացատրենք, ապա Wi-Fi ուղղորդիչի նպատակն է ընդունել ինտերնետի լարային ազդանշանը և բաժանել այն մի քանի երթուղիի: Այս դեպքում, յուրաքանչյուր երթուղի նախատեսված է առանձին սարքի համար: Նշենք նաև, որ ժամանակակից ցանկացած Wi-Fi ուղղորդիչ կարողանում է պաշտպանել կապը տարբեր մեթոդներով՝ WEP, TKIP, CKIP, WPA և WPA2:

Պետք է հիշել նաև, որ բացի այսքան դրական կողմերից, Wi-Fi կապն ունի նաև բացասական կողմեր: Բանն այն է, որ այն իրենից ներկայացնում է սովորական ռադիոալիքի տեսակ, որի տվյալների փոխանցմանը կարող են խանգարել այն աշխատող էլեկտրասարքեր, օրինակ՝ փոշեկուլ, գազօջախ կամ հեռուստացույց:

աղբյուր՝ http://bsmart.am/index.php/news/11/793-about-wi-fi.html

 

Պիտակներ՝

Կրթահամալիրյան ճամփորդական նախագիծ . ծանոթանում ենք մեր կրթահամալիրին

P1210790

Ներկրթահամալիրյան ճամփորդական նախագիծ

Նախագծի ժամկետները- նոյեմբերի 10-16

Մասնակիցներ- Դպրոց պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Նպատակը- Նախագիծը  շրջայցային-ճամփորդական է, որի շրջանակներում նախատեսվում են այցեր կրթահամալիրյան բոլոր դպրոցներով ինչպես նաև Մեդիակնենտրոնով: Նպատակն է ծանոթանալ կրթահամակիրի ենթակառուցվածքին, այն կազմող դպրոցների տեղանքին, ճշտել հեռավորությունը Դպրոց-պարտեզից, ուսումնասիրել յուրաքանչյուր դպրոցի շենքի արտաքին և ներքին հարդարանքը, ծանոթանալ առանձնահատկություններին, ինչո՞վ է նման, և ինչո՞վ տարբեր  մնացած մասնաշենքերից, զրուցել, հարցազրույցներ ունենալ դասավանդողների և սովորողների հետ, փոխադարձ հրավերներ անել, մասնակցելու հարիսայի ծեսին, փորձելու թթուն և այլն:

Խնդիրներ — հստակ կողմնորոշվել տեղանքում, պարզել յուրաքանչյուր մասնաշենքի գտնվելու վայրը, գեռավորությունը Դպրոց-պարտեզից

կողմնացույց օգնությամբ կողմնորոշվել, որ ուղությամբ է գտնվում

ունենալ ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ

վերցնել հարցազրույցներ սովորողներից, դասավանդողներից

Լուսաբանումը ֆոտոռեպորտաժների, ռադիոնյութերի, ֆիլմերի տեսքով՝ բլոգներում, ենթակայքում