RSS

Daily Archives: 27 Սեպտեմբերի, 2014

Ուսումնական ճամփորդություն դեպի Բջնի

Նկարագրություն:

Այսօր 4-1 և 4-2 դասարանի սովորողների հետ ուղևորվեցինք Բջնի գյուղ: Նախագծի հաձայն, առաջին վայրը, որ պետք է այցելեինք Բջնիի սրբ. Աստվածածին եկեղեցին էր: Եկեղեցում քահանան օրհնեց մեր գալուստը, բարի ու հաջող օր մաղթեց, միասին աղոթեցինք, լսեցինք եկեղեցու կառուցման ու հիմնադրման մանրամասների ու այն կառուցողների մասին և ճանապարհվեցինք դեպի  Հրազդան գետի  կողքին ծվարած մի կանաչ ու լայն տարածություն, որը գրկաբաց մեզ էր սպասում, որ գնայինք ճաշեինք, խաղայինք, վազվզեինք խելքից դուրս ու շատ, բադիկներին կերակրեինք, որ հետո մենք բան չունենայինք ուտելու:)))))

Խաղից ու վազվզոցներից հետո շարժվեցինք Բջնիի բերդ: Մինչև բերդ հասնելը բավականաչափ քայլեցինք բերդն ի վեր ու հասանք մեր նախանշած վայրին, որտեղից աննկարագրելի գեղեցիկ տեսարան էր բացվում՝ Բջնի գյուղը, եկեղեցին, ծառերի ու թփերի մեջ թաքնված տները, աշնան ջերմացնող արևը: