RSS

Daily Archives: Սեպտեմբերի 21, 2014

Երկարացված օր` երբ մեկտեղվում են դասը, հանգիստն ու խաղը

Երկարացված օր` երբ մեկտեղվում են դասը, հանգիստն ու  խաղը Երկարացված օրն  ինքնին ենթադրում է դասապրոցեսի ավարտ և դասապատրաստման` հանձնարարված տնային աշխատանքների կատարում,  անշուշտ, նաև սովորողի ժամանցի(հանգստի) կազմակերպում :Երկարացված օրվա  կազմակերպման արդյունավետության համար առաջնային է  ժամաբաշխումը :  Մինչ երկարացված օրվա սկսվելը` սովորողները, դասի ընթացքում ծախսում են էներգիա, և հարկավոր է լինում երկարօրյայի շրջանակներում ոչ միայն կազմակերպել սովորողների դասապատրաստումը, այլև` ապահովել նրանց հանգիստը` աշխուժացնող բակային`http://b4.mskh.am/node/3481 և ինտելեկտուալ ու տրամաբանությունը զարգացնող`http://b4.mskh.am/node/5498  խաղերի, խմբային աշխատանքների, քննարկումների, ինչպես նաև ուսումնական ֆիլմերի և նյութերի դիտմամբ:Իհարկե չմոռանալով այն մասին,որ լինի քննարկում ,թե բակային խաղ,միշտ պետք է հետևել ճիշտ  խոսելաձևի  պահպանմանը:Երեխաները` խաղի ժամանակ `լավ, վատ տրամադրության արտահայտումը ակամայից  իրականացնում են բակային բառերով,որոնք խաթարում են ճիշտ ու գրագետ  խոսքի արմատավորմանն ու զարգացմանը:Այս հանգամանքը հաշվի առնելով` խաղ լինի ,թե քննարկում, երեխաների մոտ խոսքի ճիշտ ձևակերպմանն ու զարգացմանը հետևելը   կարևոր  հանգամանք է: Սովորողին պետք է բերել այն գիտակցման,որ դասապատրաստումը առաջնային է(շատ դեպքերում դա կախված է նաև ծնողի ներկայացրած դրույթներից), իսկ կազմակերպիչը` նրա առաջին օգնականն է:  Տնային աշխատանքի կատարումը կամային գործողություն է,և այն պետք է բխի միայն սովորողի ցանկությունից,և չպետք է երբեք վերաճի նրան,որ  երկարացված օրվա կազմակերպչի հորդորները դառնան պահանջ: Երկարացված օրը հնարավորություն է տալիս խմբային աշխատանքների և խաղերի միջոցով ավելի ամուր հիմքերի վրա դնել սովորողների մոտ <<ընկերություն>> հասկացությունը և մեկը մյուսի նկատմամբ պատասխանատվության զգացումը: Խմբային աշխատանքի ժամանակ ամեն մասնակից իր վրա է կրում ամբողջ թիմի պատասխանատվությունը: Ճիշտ է`դասերի ընթացքում և դասամիջոցներին նրանք ունենում են ժամանակ միմյանց հետ շփվելու, բայց երկարացված օրվա ընթացքում նրանց համար  միջավայրը փոքր-ինչ այլ է , որում նրանք դրսևորում են կամային ընտրություն, քանի որ դա նրանց համար նաև յուրովի  հնարավորություն է `մեկտեղելու դասն ու խաղը(հանգիստը): Ինչպես  վերը նշվեց` երկարացված օրվա ճիշտ կազմակերպումը(ժամաբաշխում) նախևառաջ բխում է կազմակերպչի և սովորողի շահերից,հետևաբար նպատակահարմար եմ գտնում ծրագրի ամենշաբաթյա ներկայացման գործընթացը ,որը կատարվել է ,և կատարվում է:Պարզաբանեմ`կայքում(ենթակայք) , հրապարակվում է երկարացված օրվա մեկ շաբաթյա ծրագիրը`http://b4.mskh.am/node/4953(և առհասարակ ողջ երկարացված օրը արտացոլված է կայքում)  ,ըստ այս ծրագրի, աշխատելն ավելի հեշտ ու համակարգված է տեղի ունենում,և բնականաբար ,պատահում են օրեր ,երբ այն ենթարկվում է որոշակի չնախատաեսված փոփոխությունների(հանձնարարված տնային աշխատանքի ծավալ,զբաղվածություն և ֆիզիկական կարողություն ի վիճակի լինել  կատարելու հանձնարարությունը): Դասապատրաստումից զատ կարևորում եմ աշխատանքները,որոնք կատարվում են աշակերտների հետազոտական և ստեղծագործական մտքի զարգացման համար:Կրթահամալիրում պարբերաբար կազմակերպվում են գրող- հեղինակներին նվիրված օրեր,որի  ժամանակ  ներկայացվում  է  տվյալ հեղինակի կենսագրությունը, գործերը: Այդ ամենից անմասն չեն  մնում նաև երկարացված օրվա աշակերտները` http://b4.mskh.am/node/4894   ,և սա էլ ավելի է ոգևորում և ստեղծագործելու նոր հարթակ տրամադրում սովորողին` ներկայացնելու սեփական ընկալումները տվյալ թեմայի ,հեղինակի,ստեղծագործության շուրջ: Սովորողի կարծիքը ,նրա նախասիրությունները հաշվի առնելը  չափազանց կարևոր է: Ինքնուրույն որոշումներ կայացնող,  առողջ մտածելակերպ ունեցող անհատներ կրթելու համար առաջնային նախապայման է նրանց տալ ինքնարտահայտվելու կարողություն ցանկացած ասպարեզում: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր Դպրոց-պարտեզ ,երկարացված օր Երկ.օրվա կազմակերպիչ` Սոնա  Փափազյան

Advertisements