RSS

Արմավաշուշան (Յուկա)

05 Օգս

yucca_elephantipes-600x450Պատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ: Յուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների  եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև: Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ: Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի,  ագավայի կամ հալվեի: Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում: Բնակարաններում ձմռան ընթացքում խորհուրդ է տրվում բույսը պահել որքան հնարավոր է լույսին մոտ, իսկ տան ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 12-16 աստիճանից: Թաղարը պետք է վերցնել պատուհանագոգից, քանի որ յուկան շատ վատ է տանում միջանցիկ քամիները: Գարնանը անհրաժեշտ է բույսը դուրս հանել պաշտգամբ կամ պարտեզ, իսկ եթե այդ հնարավորությունը չկա` թաղարը դնել հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան պատուհաններին: Արմավաշուշանը խոնավասեր չէ, այն պետք է ջրել սիստեմատիկ, բայց ոչ շատ` շաբաթվա ընթացքում 3-4 անգամ իսկ ձմռանը ընդհանրապես պետք  է դադարեցնել և հետևել, որ հողը լինի ամբողջությամբ չոր: Խոնավության ավելցուկի առկայության դեպքում բույսը կարող է փտել: Ջրելուց պետք է զգույշ լինել, որպեսզի ջրի կաթիլները չթափանցեն վարդակի հիմքում, որովհետև դա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի բույսը փտի: Յուկան բազմացվում է ինչպես արմատածիլներով, այնպես էլ կտրոններով, որի համար օգտագործվում է բույսի գագաթի մասը: Երկու-երեք տարին մեկ անգամ բույսը պետք է տեղափոխվի, քանի որ մեծանալու հակում ունի: Օգտագործում են ծաղկային ձևավորումներում, ինչպես նաև գազոնների վրա տնկում են որպես առանձնյակներ:

աղբյուր՝ տես այստեղ

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: