RSS

Արցախ, Վանք գյուղ, Մուխաթիք սարի լեգենդը

29 Հլս

Գանձասարի Վանք գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի հնագույն գյուղերից մեկն է:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ:

Վանքը լինելով հին գյուղ, բնականաբար ունի իրեն հատուկ  մշակույթը, ավանդույթները, ծեսերը, առասպելները, ավանդազրույցները , որոնք հատուկ են յուրաքանչյուր տարածաշրջանի և գյուղի:

Այսպիսով, հարցազրույցը վերցրել ենք Վանք գյուղի բնակչուհուց, մեր ընկեր՝ Ռազմիկ Հակոբյանի տատիկից, ում տանն էլ հյուրընկալել էինք:

Պատմությունը կվերնագրեմ <<Մուխաթիք >>:

<<Մուխաթիքը>>, ինչպես նշում է  տատիկը, սար է, որտեղ մի մարդ ու կին են ապրել: Կինը շատ գեղեցիկ է եղել, և նրա գեղեցկությամբ հմայվել է Գյուլաթաղի մելիքը, երբ նրան տեսել է Գանձասարի վանքում (կառուցված Հասան Ջալալի կողմից ): Մելիքը որոշում է, որ կնոջը պետք է առևանգի և իրենով անի:

Մի օր   ամուսինները իրենց երկու երեխաների հետ  եկած են լինում Գանձասար՝ պատարագի:Մելիքի ծառաները երիտասարդ կնոջը գողանում են: Երեխաներից մեկին սպանում են, իսկ մեկին հայրը մարաքում հասցնում է պատսպարել: Որոշ ժամանակ հետո սկսում է ման գալ կնկան, բացահայտում  է, որ  կնոջ մոտ եղած երեխային սպանել են, իսկ կինը չկա: Փնտրտուքները նրան հասցնում են Գյուլաթաղի մելիքություն, որտեղ էլ իմանում է կնոջ գտնվելու վայրի մասին: Իմանում է, որ նրան Գյուլաթաղի մելիքն է առևանգել: Տեսնվում է կնոջ հետ, պատմում է, որ մելիքի նազիր-վեզիները իրենց մի երեխային սպանել են, մեկին էլ ինքը պատսպարել է մարաքում:  Կինն ասում է ամուսնուն, որ հեռանա, այլապես կսպանվի, իսկ ինքը կփորձի գիշերով փախչել:

Երիտասարդ հարսը, կարողանում է գիշերով փախչել ու գնալ այն մարաքը, որտեղ ամուսինն ու երեխան էին, և երեքով գնում են Մուխաթիք սար ու փրկվում, հենց այնտեղ էլ մշտական բնակություն  են հաստատում:

 

Advertisements
 

Պիտակներ՝ , ,

3 responses to “Արցախ, Վանք գյուղ, Մուխաթիք սարի լեգենդը

  1. gohar

    Մայիսի 5, 2016 at 10:22 ա.

    Պատմությունը տխուր եր։ Սոնա ջան, պատմող տատիկի անունը գոնե գրեիք։ մեկ էլ զարմացա, Հասան Ջալիլ անունով մարդը հա՞յ է եղել

     
    • Սոնա Փափազյան

      Մայիսի 5, 2016 at 4:56 ե.

      Հարգելի Գոհար, շնորհակալություն մեկնաբանության համար, պատմող տատիկի մասին տեղեկություն կա, ուշադիր ընթերցեք: Իսկ Հասան Ջալալը հայ չի եղել:

       

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: