RSS

Daily Archives: 5 Հունիսի, 2014

Մեր միջավայրը մաքուր պահողը` մենք ենք…..Ճամբար-օր՝4-րդ

Այսօր շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է, որի առթիվ 4-ի 3 ջոկատի ճամբարականներով որոշեցինք աղբից մաքրել Կարապի լճին և Օպերային հարող  տարածքները: Գործի անցանք, իհարկե, մեզ հետ ունենալով անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, տոպրակներ՝ աղբը հավաքելու համար: Խոտածածկ հատվածներից ավելի շատ ծխախոտի գլանակներ հավաքեցինք, իսկ արդեն դեպի հրապարակ տանող ողջ ճանապարհից ՝տոպրակներ, պլաստիկե շշեր, սննդի մնացորդներ: Հանրօգուտ աշխատանքի ընթացքում մեզ ոստիկաններ մոտեցան, և մինչև մեր ներկայանալը իրենք ասացին,-«Հաստատ Մխիթար Սեբաստացիից եք»: Հանրօգուտը ավարտեցինք ու սկսեցինք տեղեկատվական թերթիկներ ու գլխարկ-տեղեկատուներ բաժանել: Իսկ ամռան տապին դիմադրելու և ճամբարային շունչը էլ ավելի թարմացնելու համար՝ պաղպաղակից լավ ընկեր չկա: Պաղպաղակ էլ համտեսցինք ու վերադարձանք Դպրոց-պարտեզի ամառային ճամբար:

 

 

Պիտակներ՝ ,

Ասուլիսային ճամբար, կամ օր 3-րդ….

This slideshow requires JavaScript.

Այսօր` Մեդիակենտրոնում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ելույթ ունեցան ամառային ճամբարի ժամանակ իրականացվող ստուգատեսների  համակարգողները : Նրանք ներկայացրին յուրաքանչյուր ստուգատես-փառատոնի հիմանական կառուցվածքը, պահանջները, մասնակցության կարգն ու վերջնաժամկետները:

Դե՜, շտապեք ունենալու արևոտ ու թեժ ճամբար՝ հագեցած ամենաստուգատեսներերով, որին սիրտդ ուզի՝ մասնակցես ու մասնակցես, անընդհատ մասնակցես:))))

Ստուգատես- փառատոններին կարող եք ծանոթանալ ստորև՝

Թատերական փառատոն

 

Պիտակներ՝