RSS

Երազանքին հասնելու 10 եղանակ

16 Մյս

DSCN8530

Ի՞նչ եմ ուզում ես

Արի հասկանանք` ի՞նչ ես դու ուզում, ինչո՞ւ ես ուզում և արդյոք դա քեզ պե՞տք է: Ինչպես նշեցի, որքան մարդ` այնքան երազանք: Մեկը երազում է նոր պլանշետի մասին, մյուսը` կուշտ փորով քնելու: Ինքդ քո մեջ վերլուծիր` ինչու է քեզ պետք է 100.000 դրամանոց բրենդային նոր կոշիկը. դա իսկապե՞ս անհրաժեշտություն է, թե՞ պարզապես կուրսեցիներիդ զարմացնելու նոր միջոց: Փորձիր տարանջատել երազանքներդ կամակորություններից:

Դա միայն հեքիաթներում է լինում

Դեռ երիտասարդ ես,  բայց արդեն կորցրե՞լ ես հավատդ կյանքի հանդեպ: Մի ծիծաղեցրու ինձ 🙂 Իսկ ո՞վ է ասել, որ 5 տարի անց հենց քո մասին չեն գրելու երիտասարդական ամսագրերը կամ երազածդ կարմիր Ֆերարին չես վարելու: Օրինակները բազմազան են: Իսկ դու գիտեի՞ր, որ Բեյոնսեն մինչ դիվա դառնալը լվացել է իր մայրիկի գեղեցկության սրահի հատակը, Բրեդ Փիթը «համբուրգեր» և մատուցող է աշխատել, իսկ մենք այսօր նայում ենք նրանց և մտածում, որ աստղ էլ ծնվել են:

Գծագրում ենք ուղիներ

Նոթատետր առհասարակ ունենալը կօգնի քեզ ավելի կազմակերպված դառնալ: Նոթատետրիդ մեջ գրիր ինչով ես զբաղվում ողջ օրը, հաշվի´ր 24 ժամից քանիսն ես ապարդյուն վատնում և փորձիր վատնածդ ժամանակի փոխարեն քայլեր անել երազանքիդ հասնելու համար: Ուզո՞ւմ ես աշխատանք գտնել, շատ լավ. օրվա մեջ մեկ ժամ հատկացրու և տարբեր կայքերից հանիր քեզ անհրաժեշտ աշխատանքային հեռախոսահամարներ: Որքան էլ բարդ է մեր երկրում աշխատանք գտնելը, աշխատասեր և խելացի մարդը միշտ էլ պահանջարկ ունի:

Պատրաստում ենք երազանքների «տախտակ»

Գիտե՞ս, որ մեր մտքերը նյութականանալու հրաշք հատկություն ունեն: Ֆենշույ գիտությունը ստեղծել է հատուկ ծիսակարգ` երազանքների իրականացման համար: Այն քեզ հաստատ դուր կգա 🙂 Առաջին հերթին գտնում ես մեծ ստվարաթուղթ, որտեղ «կտեղավորվեն» քո բոլոր երազանքները, այնուհետև «քրքրում» ես ձեր տան բոլոր հին ու նոր ամսագրերը, կտրում ես այն նկարները, որոնք քեզ պետք են` նոր պայուսակ, համակարգիչ, պլանշետ, շնիկ, առողջության կարգախոս, սեր. մի խոսքով, այն ամենը, ինչ կուզես, որ տեղ գտնի քո կյանքում: Հիմա այդ ամենը փակցրու ստվարաթղթի վրա այնպես, որ քո լուսանկարը լինի կենտրոնում, իսկ մնացածը` քո շուրջը: Երազանքներիդ «տախտակը» կախիր այնպիսի վայրում, որտեղ հաճախ ես լինում, որպեսզի այն աչքիդ առաջ միշտ լինի: Գուցե դա անհավատալի է, բայց իրոք օգնում է. սեփական փորձից եմ ասում 🙂

Ոգեշնչման աղբյուր

Ի՞նչ է կյանքը, եթե ոչ ստեղծելու, արարելու ու քեզնից հետո ինչ-որ բան թողնելու գործընթաց: Իսկ դրա համար ոգեշնչման աղբյուրներ են պետք: Ուժ ու հավատ ձեռք բերելու համար տարբեր ֆիլմեր դիտիր, որտեղ գլխավոր հերոսները հաղթահարում են յուրաքանչյուր դժվարություն և հասնում happy end-ի: Որպեսզի հիմա էլ ամբողջ օրդ այդպիսի ֆիլմ գտնելու վրա չծախսես, քեզ մի քանի ֆիլմ խորհուրդ կտամ` «Միլիոնատերը հետնախորշից», «Հասնել երջանկության հետևից», «Մենք ապագայից ենք». դե ինչ, քեզ բարի դիտում 🙂

Կոտրում ենք բոլոր դռներն ու կարծրատիպերը

Երբե´ք, երբե´ք չվախենաս քո երազանքներից: Ուզում ես դերասանուհի կամ մոդե՞լ դառնալ, մի´ վախեցիր, թե ինչ կմտածեն համադասարանցիներդ կամ վերևի հարևանը. դու ես ու քո կյանքը: Նպատակիդ հասնելու համար «գիշերիր» մոդելային գործակալություններում, մասնակցի´ր բոլոր քասթինգներին, գուցե հեռուստատեսային ոլորտի մարդիկ հենց քեզ են փնտրում:

Չենք հանձնվում

Ո՞վ է ասել, որ ամեն ինչ հալած յուղի պես է լինելու: Անհաջողություններն էլ են մարդկանց համար: Փորձի´ր դրանք հաղթահարել, ոչ թե շրջանցել: Յուրաքանչյուր փուլ իր պտուղն է տալիս: Միշտ հիշի´ր` փոքրիկ քայլերն են տանում մեծ հաջողությունների:

Ուշադիր նայում ենք մեր շուրջը

Մի պահ համեմատիր ներկադ և անցյալդ: Վստահ եմ` այս ժամանակահատվածում գոնե մի քանի բան փոխվել է քո կյանքում, իսկ դու գուցե հենց այս հոգեվիճակի՞ն էիր ձգտում:

Նշումներ ենք անում

Հիշո՞ւմ ես այն նոթատետրը: Հենց այդ նոթատետրիդ մեջ նշումներ արա, թե այս ժամանակաշրջանում ինչերի ես հասել, ինչն է քեզ հեշտ տրվել, ինչը` ոչ այնքան, իսկ գուցե ինչ-որ բանի մասին մոռացե՞լ էիր: Այդ կերպ մոտավոր պատկերացում կկազմես քո կարողությունների մասին և կկատարելագործվես:

Վայելում ենք պտուղները

«Չեմ կարողանում, չի ստացվում, չ…, չ…, չ…» , «Չեմ կարողանում» չկա, կա միայն «ուզում եմ», իսկ եթե ուզում ես, ուրեմն քեզ համար «Չ» տառով պետք է միայն «չղջիկը» լինի 🙂

Աղբյուր՝ esem.am

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: