RSS

Daily Archives: Մայիսի 9, 2014

Ջա՜ն, նոր գրքեր ընթերցասրահին իր ընթերցասեր բնակիչներից

 Մեկ ամսից ավելի է, որ ընթերցասրահը ունի իր մշտական բնակիչներին՝4-ի 3 դասարանի սովորողներին, ովքեր շատ արագ մասը դարձան ընթերցասրահի, սովորեցին սպասարկել, ուղղորդել իրենց կրտսեր ընկերներին, և ազատ ժամանակ էլ ընթերցել:

Նոր գրքերը ընթերցասրահին է նվիրել 4-ի 3 դասարանի սովորող Էլլադա Բաբայանը, հույս հայտնելով, որ իր նվիրած գրքերը անպայման կկարդան:

Դեռ չէի հասցրել մշակել և գրանցել գրքերը, երբ հայտնվեց «Մոխրոտը» գրքի առաջին փոքրիկ ընթերցասերը՝ վառվռուն աչքերով: Էլլադան անակնկալի եկավ և շատ ուրախացավ, գիրքն ինքն անձամբ տվեց, գրանցեց, պատմեց Մոխրոտի մասին, հետաքրքություն առաջացրեց, և իրենից գոհ ասաց.

— Դե սա էլ ապացույց, որ ասում եմ լավ գրքեր են :))))))

Advertisements
 

Պիտակներ՝

Նվեր-գլխարկներ և պայծառ ժպիտներ Էրեբունի համայնքի մանկապարտեզներին

This slideshow requires JavaScript.

Նվեր-գլխարկները հասան իրենց հասցեատերերին՝ Էրեբունի համայնքի  թիվ   63, 67, 68, 72 մանկապարտեզների նախապատրաստական խմբերի սաներին: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համապատասխան, արդեն տեղյակ էինք սովորողների  թվի մասին և համպատասխան քանակի նվեր- գլխարկներ ունեինք մեզ հետ:  Գլխարկները  հանձնելուն զուգահեռ՝ պատմեցինք կրթահամալիրի և արդեն սկսված ընդունելության, մայիսյան հավաքի կազմակերպման  մասին, ինչպես նաև հրավիրեցինք շրջելու կրթահամալիրում, տեսնել մարզադահլիճները, բակերը, ծանոթանալ ուսումնական գործընթացին, այցելել Մեդիակենտրոն:

 

Պիտակներ՝ ,