RSS

Ում գանձն է ա­վե­լի լա­վը (ճա­պո­նա­կան հե­քիաթ)

23 Ապր

1619092_620465634709455_825584168_n10258016_634595189963166_6698868309713773460_n

Մի իշ­խան բազ­մա­թիվ զար­մա­նահ­րաշ գան­ձեր ու­ներ: Ի՛նչ ա­սես կար դրանց մեջ. թե՛ մո­րու­քա­վոր առ­յու­ծի եղջ­յուր, թե՛ ձկան պորտ, թե՛ թեն­գո­ւի հով­հար և ­նույ­նիսկ ո­րո­տի աստ­ված ­Կա­մի­նա­րի­սա­մա­յի ազդ­րա­կա­պը: Իշ­խա­նը շատ էր հպար­տա­նում իր գան­ձե­րով,բայց նրա հպար­տութ­յան ա­ռար­կան հատ­կա­պես ոս­կե ա­քա­ղաղն էր: Այն շատ նման էր կեն­դա­նի ա­քա­ղա­ղի և­ ա­մեն օր, հենց լույ­սը բաց­վում էր, ե­րեք ան­գամ կան­չում էր.

— ­Ծուղ­րու­ղո՜ւ…

Իշ­խա­նի հա­մար մե­ծա­գույն վա­յելք էր ժա­մա­նակ առ ժա­մա­նակ իր գան­ձե­րը հա­նելն ու դրան­ցով հիա­նա­լը: Ի­րեն ա­ռանձ­նա­պես դուր ե­կող գան­ձե­րից նա եր­բեք չէր հոգ­նում: Իշ­խանն ու­ներ ութ գլխա­վոր ծա­ռա­ներ: Ն­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը, ինչ­պես և ­վա­յել է իշ­խա­նա­կան ծա­ռա­նե­րին, ու­ներ իր գան­ձը` հազ­վագ­յուտ մի իր, ո­րով հպար­տա­նում էր: Եվ ա­հա, մի օր իշ­խա­նը կան­չում է այդ ծա­ռա­նե­րին և ն­րանց ա­սում.

— ­Վա­ղը ե­րե­կո­յան հրա­շա­լիք­նե­րի ցու­ցադ­րութ­յուն եմ կազ­մա­կեր­պե­լու: ­Բո­լորդ դղյակ կգաքձեր գան­ձե­րով: ­Նա, ում գան­ձը լա­վա­գույ­նը հա­մար­վի, մեծ պարգ­ևի կար­ժա­նա­նա:

Ծա­ռա­ներն ու­րա­խա­նում են:

— ­Գան­ձե­րի ցու­ցադ­րութ­յո՜ւն… ­Հե­տաքր­քիր է…

— ­Պարգևն ի՛մն է լի­նե­լու…

— Ի՜նչ ես ա­սում, ի­հար­կե ո՛չ… Ե՛ս եմ ստա­նա­լու պարգ­ևը:

Այս­պես, ի­րար  մեջ խո­սե­լով, ծա­ռա­նե­րը գնում են ի­րենց տնե­րը:

Հա­ջորդ օ­րը ե­րե­կո­յան իշ­խա­նը գան­ձա­րա­նից հա­նում է ոս­կե ա­քա­ղաղն ու սպա­սում: ­Շու­տով հայտն­վում է ա­ռա­ջին ծա­ռան: ­Նա բե­րել էր իր գան­ձը՝ հրե­շի աչք: Երկ­րորդ ծա­ռան փոք­րիկ գանգ է բե­րում.

— ­Հոր­թի գանգ է,- ինքն ի­րե­նից գոհ՝ ա­սում է նա:

Եր­րորդ ծա­ռան վհու­կի լապ­տեր է բե­րում, չոր­րոր­դը` փոր­սու­ղի ստա­մոքս, հին­գե­րոր­դը` կի­սաճտ­քա­վոր կո­շիկ­ներ՝ ճնճղու­կի հա­մար, վե­ցե­րոր­դը` ա­ղավ­նու թևեր ու տո­տիկ­ներ, յո­թե­րոր­դը`ար­հես­տա­կան ա­կանջ՝ խուլ մար­դու հա­մար: Այս­պես մե­կը մյու­սի հետ­ևից հա­վաք­վում են յոթ ծա­ռա­ներն ու սպա­սում ու­թե­րոր­դին, բայց նա ու­շա­նում էր:

— Ո՞ւր է,ի՞նչ պա­տա­հեց նրան:

— Եր­ևի ցույց տա­լու ո­չինչ չու­նի:

— Այդ պատ­ճա­ռով էլ չե­կավ…

Այս­պես զրու­ցում էին յոթ ծա­ռա­նե­րը, երբ հայտն­վում է ու­թե­րոր­դը: ­Նա հար­գան­քով խո­նարհ­վում է իշ­խա­նի ա­ռաջ.

— Ու­շա­ցել եմ, ար­դա­րա­ցում չու­նեմ:

— ­Նե­րո­ղութ­յուն հե­տո կխնդրես,- ան­համ­բեր ընդ­հա­տում է իշ­խա­նը,- ա­րա՛գ, ցույց տուր, ո՞ւր է քո գան­ձը:

— Ա­յո՛, ա­յո՛,-կմկմում է ու­թե­րորդ ծա­ռան,- միայն թե ես այն­պի­սի գանձ չու­նեմ, ո­րը կա­րե­լի է ա­ռանձ­նա­հա­տուկ ան­վա­նել: Ես չգի­տեի ի՛նչ բե­րել այս ե­րե­կո և­ ինձ հետ ա­մե­նա­սո­վո­րա­կան գանձ եմ բե­րել:

— ­Հո- հո՜…­Սո­վո­րա­կան գանձ… դա ի՛նչ է: ­Շո՛ւտ, ցո՛ւյց տուր:

— Ես այն թո­ղել եմ դղյա­կի դար­պա­սի մոտ:

— ­Շո՛ւտ,գնա բե՛ր,- իշ­խանն այր­վում էր ան­համ­բե­րութ­յու­նից….

Շարունակությունը՝ ձեզանից:

 Աղբյուր՝ «Իմաստուն հեքիաթներ»-ի ֆեյսբուքյան էջ

Advertisements
 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: