RSS

Daily Archives: 23 Ապրիլի, 2014

Ում գանձն է ա­վե­լի լա­վը (ճա­պո­նա­կան հե­քիաթ)

1619092_620465634709455_825584168_n10258016_634595189963166_6698868309713773460_n

Մի իշ­խան բազ­մա­թիվ զար­մա­նահ­րաշ գան­ձեր ու­ներ: Ի՛նչ ա­սես կար դրանց մեջ. թե՛ մո­րու­քա­վոր առ­յու­ծի եղջ­յուր, թե՛ ձկան պորտ, թե՛ թեն­գո­ւի հով­հար և ­նույ­նիսկ ո­րո­տի աստ­ված ­Կա­մի­նա­րի­սա­մա­յի ազդ­րա­կա­պը: Իշ­խա­նը շատ էր հպար­տա­նում իր գան­ձե­րով,բայց նրա հպար­տութ­յան ա­ռար­կան հատ­կա­պես ոս­կե ա­քա­ղաղն էր: Այն շատ նման էր կեն­դա­նի ա­քա­ղա­ղի և­ ա­մեն օր, հենց լույ­սը բաց­վում էր, ե­րեք ան­գամ կան­չում էր.

— ­Ծուղ­րու­ղո՜ւ…

Իշ­խա­նի հա­մար մե­ծա­գույն վա­յելք էր ժա­մա­նակ առ ժա­մա­նակ իր գան­ձե­րը հա­նելն ու դրան­ցով հիա­նա­լը: Ի­րեն ա­ռանձ­նա­պես դուր ե­կող գան­ձե­րից նա եր­բեք չէր հոգ­նում: Իշ­խանն ու­ներ ութ գլխա­վոր ծա­ռա­ներ: Ն­րան­ցից յու­րա­քանչ­յու­րը, ինչ­պես և ­վա­յել է իշ­խա­նա­կան ծա­ռա­նե­րին, ու­ներ իր գան­ձը` հազ­վագ­յուտ մի իր, ո­րով հպար­տա­նում էր: Եվ ա­հա, մի օր իշ­խա­նը կան­չում է այդ ծա­ռա­նե­րին և ն­րանց ա­սում.

— ­Վա­ղը ե­րե­կո­յան հրա­շա­լիք­նե­րի ցու­ցադ­րութ­յուն եմ կազ­մա­կեր­պե­լու: ­Բո­լորդ դղյակ կգաքձեր գան­ձե­րով: ­Նա, ում գան­ձը լա­վա­գույ­նը հա­մար­վի, մեծ պարգ­ևի կար­ժա­նա­նա:

Ծա­ռա­ներն ու­րա­խա­նում են:

— ­Գան­ձե­րի ցու­ցադ­րութ­յո՜ւն… ­Հե­տաքր­քիր է…

— ­Պարգևն ի՛մն է լի­նե­լու…

— Ի՜նչ ես ա­սում, ի­հար­կե ո՛չ… Ե՛ս եմ ստա­նա­լու պարգ­ևը:

Այս­պես, ի­րար  մեջ խո­սե­լով, ծա­ռա­նե­րը գնում են ի­րենց տնե­րը:

Հա­ջորդ օ­րը ե­րե­կո­յան իշ­խա­նը գան­ձա­րա­նից հա­նում է ոս­կե ա­քա­ղաղն ու սպա­սում: ­Շու­տով հայտն­վում է ա­ռա­ջին ծա­ռան: ­Նա բե­րել էր իր գան­ձը՝ հրե­շի աչք: Երկ­րորդ ծա­ռան փոք­րիկ գանգ է բե­րում.

— ­Հոր­թի գանգ է,- ինքն ի­րե­նից գոհ՝ ա­սում է նա: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝