RSS

Սեփական ուժերին հույս դնելն ու փորձելուց չվախենալը, որպես հաջողության բանալի

13 Ապր

Մի անգամ թագավորը հավաքում է իր բոլոր պալատականներին, որպեսզի տեսնի, թե ով է նրանցից ավելի արժանի զաբղեցնել թափուր մնացած կարևոր պետական մի պաշտոն:   DSCN8505

 Երբ թագավորության ամենաուժեղ ու ամենաիմաստուն այրերը հավաքվեցին, թագավորը, տանելով նրանց մի շատ մեծ կողպեքի մոտ, այնքան մեծ որ ոչ ոք դեռ նման բան չէր տեսել, դիմեց նրանց. «Իմ հավատարի՛մ ծառաներ, ես մի խնդիր ունեմ և կցանկանայի տեսնել, թե ձեզանից ով կկարողանա այն լուծել»,- այնուհետև, ցույց տալով կողպեքը, շարունակեց,-«սա իմ թագավորության մեջ եղած կողպեքներից ամենամեծն ու ամենաբարդն է: Ու կցանկանայի իմանալ, թե ձեզանից ով կկարողանա այն բացել»:

 Պալատականներից առավել իմաստուններից մի քանիսը ճոճեցին գլուխները, մյուսները սկսեցին ուսումնասիրել այն` խոստովանելով, որ չեն կարող այն բացել: Ու քանի որ իմաստուններն անհաջողության մատնվեցին, մյուսները միանգամից խոստովանեցին, որ դա իրենց ուժերից վեր է:
Արդեն հավաքվածներն ուզում էին ցրվել, երբ վեզիրներից մեկը, դուրս գալով ամբոխի միջից, մոտեցավ կողպեքին ու սկսեց ուսումնասիրել այն, հետո փորձեց շարժել, ապա մի փոքր հրելով այն` բացեց: Այն ուղղակի փակված չէր:
Այդ ժամանակ թագավորը հայտարարեց. «Պաշտոնը կստանաս դու, քանի որ հույսդ դնում ես ոչ միայն նրա վրա, ինչ տեսնում և լսում ես, այլ նաև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա ու չես վախենում փորձել»:

աղբյուր՝ տես ասյտեղ

Advertisements
 

One response to “Սեփական ուժերին հույս դնելն ու փորձելուց չվախենալը, որպես հաջողության բանալի

  1. abisoghomyan

    Ապրիլի 13, 2014 at 3:43 ե.

    Reblogged this on Armen Abisoghomyan.

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: