RSS

Ծեր սամուրայի խրատը

13 Ապր

wfe5iYKrS70

Ճապոնիայում, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող մի քաղաքում ապրում էր մի ծեր սամուրայ:Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, որը հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ: Նրա սիրելի հնարքը սադրանքն էր. նա հունից հանում էր հակառակորդին և վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, իրար հետևից սխալներ գործում և ի վերջո պարտվում:Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը: Արդյունքում, օրվա վերջին հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է:Ծերունում անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան.

—Ինչո՞ւ դուք նրան մարտի չհրավիրեցիք: Մի՞թե վախեցաք պարտությունից:
Ծեր սամուրայը պատասխանում է.
—Եթե ինչ-որ մեկը նվերով մոտենա ձեզ և դուք չընդունեք այդ նվերը, դրանից հետո ո՞ւմ կպատկանի այն:
—Իր նախկին տիրոջը,- պատասխանում է աշակերտներից մեկը:
—Նույնն էլ վերաբերվում է նախանձին, ատելությանն ու վիրավորանքին: Մինչև այն պահը, քանի դու չես ընդունել դրանք, այն պատկանում է նրան, ով որ բերել է:

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: