RSS

Ղազարոս Աղայան

02 Ապր

image_2831_1_0

Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է ապրիլի 4–ին ժամանակակից Վրաստանում գտնվող Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում՝  Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։1853 թվականին Ղազարոսմ ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել այնտեղից՝ զբաղվելով ինքնակրթությամբ։Հարկ է նշել, որ տաղանդաշատ գրողը սկզբնական շրջանում հարկադրված է եղել աշխատել՝ որպես գրաշար (Մոսկվայում, Թիֆլիսում, Պետերբուրգում), ապա վերադարձել է Անդրկովկաս՝ պաշտոնավարելով՝ որպես Էջմիածնի տպարանի կառավարիչ, այնուհետև զբաղվել է «Արարատ» ամսագրի խմբագրությամբ:Իր կյանքի զգալի մի հատված նվիրել է մանկավարժությանն ու մանկավարժության հիմունքների մշակմանը: Աղայանը դասավանդել է Ալեքսանդրապոլի, Ախալցխայի, Շուշիի, Երևանի  դպրոցներում, եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։
Ղազարոսն աշխատել է նաև «Փորձ» հանդեսի խմբագրությունում, այնուհետև խմբագրել մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագիրը։ 1895-ին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, ինչի արդյունքում էր  է  Դոնի Ռոստով, ապա՝ Ղրիմ։ Աղայանը մինչ իր կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի խիստ հսկողության ներքո։Ղազարոս Աղայանը բացառիկ ներդրում ունի հայ ժողովրդին լուսավորելու և սերունդներին ճիշտդաստիարակելու անձնվեր գործին: Աղայանը՝ որպես մանկավարժության տեսաբան, մշակել է ինքնատիպ մանկավարժական համակարգ, որի գերակա նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելացի, առաքինի» քաղաքացիներ։ Կարևորագույն նորարարությունը կայանում էր նրանում, որ առաջնությունը տրվում էր հայոց լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, մանկավարժը կտրականապես դեմ էր իր օրոք մեծ տարածում ունեցող մարմնական պատիժներին: Նա առաջինն էր հայ իրականության մեջ, որ երկսեռ՝ աղջիկների և տղաների համատեղ ուսուցման հարցը բարձրացրեց։
Աչքի են ընկնում նրա «Ուսումն մայրենի լեզվի»՝ առաջինից չորրորդ տարիների համար նախատեսված դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։Բազմաշնորհ արվեստագետի հեղինակած «Արություն և Մանվել»–ով (1867) հիմք  դրվեց ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Նրա գրչին է պատկանում նաև  «Տորք Անգեղ» վեպը,  «Սրինգ հովվական» բանաստեղծությունների ժողովածուն, դասականների գործերի մի շարք հաջողված թարգմանություններ, այնուհանդերձ, նրա գործունեությունն առավել հատկանշական է հեքիաթների հրատարակմամբ, որոնցից «Անահիտ»–ը (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է:Աղայանը մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
Ղ. Աղայան 

աղբյուր՝ gradaran.mskh.am

Advertisements
 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: