RSS

Հանս Քրիստիան Անդերսեն

02 Ապր

pa_311

Դանիացի գրող և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Օդենսե քաղաքում: Մանուկ հասակից հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ:1816թ. մահանում է նրա հայրը, և նա ստիպված է լինում աշխատել` սկզբում որպես ջուլհակ, ապա դերձակի օգնական: Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում: Վաղ հասակում Հանսը ինքնամփոփ երեխա է եղել` խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը` տիկնիկային թատրոնը:

Թատրոնով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ:Գրականության մեջ մտել է «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամահեր կղզու արևելյան հրվանդանը» (1829) իր առաջին ֆանտաստիկ-երգիծական գործով: Գրել է նաև պիեսներ, պոեմներ, վեպեր: 1846թ. հրատարակել է «Իմ կյանքի հեքիաթը» ինքնակենսագրական վեպը: Համաշխարհային ճանաչում է գտել հեքիաթներով` «Թագավորի նոր հագուստը» (1837), «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (1835), «Մատնաչափիկը» (1835), «Ձյունե թագուհին», «Ջրահարսը» (1837), «Վայրի կարապները» (1838), «Սոխակը» (1843) և այլն, որոնք աչքի են ընկնում ռոմանտիկական ոճով և ռեալիստական ընդհանրացումներով: Դրանց ֆանտաստիկական նկարագրությունների, բացառիկ, անսովոր, հեքիաթային ձևերի մեջ միշտ հանդիպում են կենդանի մարդիկ, երևան է գալիս իրական կյանքը: Անդերսենը մահացել է 1875թ. օգոստոսի 4-ին, Կոպենհագենում: Եթե ճիշտ է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, թե` մենք բոլորս գալիս ենք մանկությունից, ապա մենք գալիս ենք նաև Անդերսենից, այնպես, ինչպես գալիս ենք Հովհաննես Թումանյանից: Համենայն դեպս, դրսի հեղինակներից ոչ մեկը մեր մանկական տարիքում այնքան խորն ու հիմնավորապես չի մտնում մեր սրտի և գիտակցության մեջ, որքան նա` դանիացի հանճարեղ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը: Անդերսենյան թևավոր արտահայտությունններն ու կերպարները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում, իսկ նրա «Ջրահարսը» դարձել է նաև Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի խորհրդանիշը: Ո՞վ է նա, բարի կախարդը, որ զարմանալի ունակություն ուներ, ինչպես իր բարեկամ, բանաստեղծ Ինգեմանն էր ասում` «ադամանդներ գտնել անգամ ցեխի մեջ»: Աղքատ կոշկակարի և լվացարարուհու որդի, որ խոհուն, ներամփոփ մանկություն ու պատանություն ունեցավ (գուցե հենց այղ պատճառով նրա հոգում ծնունդ առան առաջին թախծոտ մտորումներն ու պատկերները), մինչդեռ կյանքի վերջում նրա չորուկ ձեռքը սեղմելն իրենց համար պատիվ էին համարում թագավորներն ու նախարարները, ժամանակի մեծամեծ մարդիկ ու հայտնի արվեստագետները: Իսկ Անդերսենի մահը սգում Էր ողջ Դանիան: Հիրավի` ծնվեց Օդենսե փոքրիկ քաղաքում, բայց գրչով գրավեց ողջ աշխարհը: Ո՞րն Է հեքիաթագիր Անդերսենի հմայքը: Աոաջին հերթին պատումի ինքնատիպությունը, նրբությունն ու «ոչ հեքիաթային» նյութի անակնկալ մատուցումը: Բայց Անդերսենը «մեծի» նման չի պատմում, այլ մտերմորեն, կարծես երեխայի նման` իր պես երեխային, ներքուստ նույնիսկ երկնչելով, թե լսողն ինչ կասի: Այստեղից էլ` ընթերցողի անսահման վստահությունն Անդերսենի նկատմամբ, հեքիաթագրի ամեն մի բառր կարծես ընկնում է մանուկի սիրտն ու այնտեղ ծիլ տալիս: Եվ աոաջին հերթին հենց մանուկի սիրտը, որովհետև մարդուց միշտ կարելի է կռահել` մանուկ հասակում Անդերսեն կարդացել է, թե ոչ: Եվ եթե նա հասուն տարիքում պաշտում է գեղեցիկը, սիրում է ծառ ու ծաղիկ, զգայուն է իր նմանի հանդեպ և կարեկից անլեզու շնչավորին` այղ նա է` ծերուկ Անդերսենը, որ տարիներ անց անտեսանելիորեն արձագանքում է մեր հոգում և մեզ պահում Մարդ կոչմանը հավատարիմ:

աղբյուր՝ gradaran.mskh.am

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: