RSS

Daily Archives: Ապրիլի 2, 2014

Եղեգնուհի: Հեքիաթ

 

1779664_304214443060931_1298412425_n

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է. Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝

Զանգի -Զրանգի: Հեքիաթ

527282_281190758634889_1590558660_n

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում․ տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած՝ սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում։

Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած։ Բադիով կաթն է լինում դրած՝ տեսնում են դատարկված, մածուն է լինում՝ նույնպես, տաշտումն է՛լ հաց չի մնում, բղուղներումը՝ յուղ․ այսպես և ուրիշ շատ բաներ։ Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Կենդանիների վեճը: Առակ

images (37)_0

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Ղազարոս Աղայան

image_2831_1_0

Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է ապրիլի 4–ին ժամանակակից Վրաստանում գտնվող Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում՝  Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։1853 թվականին Ղազարոսմ ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել այնտեղից՝ զբաղվելով ինքնակրթությամբ։Հարկ է նշել, որ տաղանդաշատ գրողը սկզբնական շրջանում հարկադրված է եղել աշխատել՝ որպես գրաշար (Մոսկվայում, Թիֆլիսում, Պետերբուրգում), ապա վերադարձել է Անդրկովկաս՝ պաշտոնավարելով՝ որպես Էջմիածնի տպարանի կառավարիչ, այնուհետև զբաղվել է «Արարատ» ամսագրի խմբագրությամբ:Իր կյանքի զգալի մի հատված նվիրել է մանկավարժությանն ու մանկավարժության հիմունքների մշակմանը: Աղայանը դասավանդել է Ալեքսանդրապոլի, Ախալցխայի, Շուշիի, Երևանի  դպրոցներում, եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Լուցկիներով աղջիկը: Հեքիաթ

df1b4a1f7647

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Հանս Քրիստիան Անդերսեն: Մեդիափաթեթ

pa_311

Լուցկիներով աղջիկը: Հեքիաթ
Ջրի կաթիլը-Հեքիաթ
Եղևնին-Հեքիաթ
Թիթեռնիկը-Հեքիաթ-աուդիոգիրք
Старый уличный фонарь” мультфильм
«Ангел»: Мультфильм
Девочка со спичками: Мультфильм
Ель-Сказка, Мультфильм
Гадкий утенок: Сказка
Снежная королева: Сказка
Девочка со спичками: Сказка

 

Պիտակներ՝

Հանս Քրիստիան Անդերսեն

pa_311

Դանիացի գրող և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Օդենսե քաղաքում: Մանուկ հասակից հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ:1816թ. մահանում է նրա հայրը, և նա ստիպված է լինում աշխատել` սկզբում որպես ջուլհակ, ապա դերձակի օգնական: Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում: Վաղ հասակում Հանսը ինքնամփոփ երեխա է եղել` խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը` տիկնիկային թատրոնը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,