RSS

Daily Archives: Մարտի 29, 2014

Ջաննի Ռոդարի: Մեդիափաթեթ

Ջաննի Ռոդարի: Մեդիափաթեթ

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Մեկ և Յոթ/ Ջաննի Ռոդարի

P1090953

Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

աղղբյուր՝ gradaran.mskh.am

լուսանկարը՝ անձնական արխիվ, Դպրոց-պարտեզ ,նախակրթարան, ամառային ճամբար

 

Պիտակներ՝ ,

Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել/ Ջաննի Ռոդարի


Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

97227_04_w464_h260_fc-300x168

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

աղբյուր՝ տես այստեղ

լուսանկարը՝ համացանց

 

Պիտակներ՝ ,

Կապույտ լուսակիրը/ Ջաննի Ռոդարի

Կապույտ լուսակիրը

Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակներ էին անում.
-Կանաչը պաշտոնյաներից մեկը կերած կլինի քաղաքից դուրս ամառանոց կառուցելու համար:
-Կարմիրն օգտագործել են «Ջարդինի» այգիների ձկներին ներկելու համար:
-Իսկ գիտե՞ք` ինչ են անելու դեղինի հետ: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` երթևեկությունը կարգավորելու համար: Մի ուրիշ ոստիկան գտավ կառավարման վահանակը, որպեսզի ուղղի թերությունը, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճեր: Ես նրանց ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել երկնքի համար: Եթե ինձ հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Բայց միգուցե քաջությունը չբավականացրեց»:

աղբյուր՝ տես այստեղ

 

Պիտակներ՝ ,

Երիտասարդ խեցգետինը

pro_molodogo_raka_2

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-առ քիչ, գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Շների երկիրը/ Ջաննի Ռոդարի

527282_281190758634889_1590558660_n
Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս իննսունութ տների առջևով, և ուրեմն, նաև իննսունութ շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Հապա պատկերացրե՛ք, երբ օտարական էր հայտնվում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Սև քթերի կղզին/ Ջաննի Ռոդարի

2552b-dzhanni_rodari-300x252_1
Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը բնականաբար ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք, լավ կանեիք չկատակեիք, եթե օտարերկրացի եք, ընդունեք այս իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք, որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,