RSS

Daily Archives: Մարտի 28, 2014

Հետաքրքիր փաստեր ընթերցանության մասին

P1140951

1.Մարդկանց 95%-ը շատ դանդաղ է կարդում` մեկ րոպեյում մոտ 180-220 բառ (1 էջը` 1.5-2 րոպեյում)

2. Բիբլոկլեպտոման անվանում են այն մարդուն, ով գրքեր է գողանում

3. Նապալեոնը կարդում էր մեկ րոպեյում 2000 բառ

4. Աշխարհում ամենաերկար գրական արտահայտության հեղինակը Ալեքսանդր Ժիդսկին է: Արտահայտությունը բաղկացած է մոտ 2500-ից ավելի բառերից և գրավում է 8 էջ

5. Երեխային ընթերցանությանը սովորեցնելու ամենալավ տարիքը 4-6 տարեկանն է

6. Հարավաֆրիկյան քաղաքական գործիչ Յան Քրիստյան Սմետսը սովորել է անգիր 5000 գիրք

7. Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհում ամենաընթերցվող գրողը Շեքսպիրն է, իսկ 2-րդ տեղում է Լև Տոլստոյը

8. Արագ ընթերցանության ժամանակ աչքերը հոգնում են ավելի քիչ, քան դանդաղ կարդալիս

9. Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններում «սեր» բառը նշվում է 2259 անգամ, իսկ «ատելություն» բառը` 229 անգամ

10. Աշխարհում գրքեր գնում են հիմնականում 45 տարին անց մարդիկ, ընդ որում բոլոր գրքերի 68%-ը գնում են կանայք

11.Մաքսիմ Գորկին կարդում էր մեկ րոպեում չորս հազար բառ:

12.Ստալինը կարդում էր օրական  400 էջ, ու դա նրա նվազագույն չափն էր:

13.Արագ ընթերցանության ժամանակ աչքն ավելի քիչ է հոգնում, քան դանդաղի դեպքում:

14.Բալզակը կարդում էր 200 էջանոց վեպը կես ժամում:

15..Ռոմեն Ռոլանը կարդացել է 250.000 գիրք:

Advertisements
 

Պիտակներ՝

Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

P1140843

Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:
Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝