RSS

Daily Archives: Մարտի 26, 2014

Տեսանյութեր

Զարկ բոլոճիկ, զարկ

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Խրատանի պահքի մասին

Խրատանի պահքի մասին

P1140027 - Copy

Ահա թե ինչ է խրատում այդ մասին 5-րդ դարում Հովհան Մանդակունի կաթողիկոսը:
Քանզի հույժ կարեւոր է պահքի պնդությունը մեր բնության համար եւ շատ թերություններ շտկում են պահքի խոնարհությամբ:
Արդեն իսկ մարդուն ստեղծելիս Աստված պահքի պատվիրանով պարսպեց մեր բնությունը եւ առաջին մարդուն որպես առաջին պատվիրանդրախտում տվեց պահքի պատվիրանը՝չճաշակել չարի եւ բարու գիտության ծառից: Քանզի եթե Ադամը պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ եւ անմեղ կյանքը եւ երկնքում՝ երկնային բարիքները, քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պատվիրանը, փրկվեցին բազում վշտերից: Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից եւ բազում չարիքներով չարչարվեցին: Եվ բոլորը, ովքեր արհամարհեցին պահքը, արհամարհվեցին Աստծուց եւ Նրա ողորմությունից հեռացան: Եվ եթե նույնիսկ կերակուրներով պարկեշտանա, իսկ մյուս անդամներով չպահի, զուր եւ ունայն է ջանում: Այս է, որ ասում եմ, որ եթե լեզուն չպարկեշտացնի, աչքի, ունկի, խորհուրդների եւ մտքերի համար չզգուշանա, ընկերոջ նկատմամբ ոխ պահի, եղբոր հանդեպ ատելություն կամ մեկի նկատմամբ կեղծավորությամբ սեր ցույց տա կամ խոնարհությամբ ընկերոջը չծառայի, պատիվ եւ իշխանություն ցանկանա եւ կարծի, թե իր անձը պահքի մեջ է, այնպիսին հույժ մոլորված կլինի սատանայի կողմից: Քանզի այն ոչ թե խոնարհության պահք է, այլ՝ խաբեության եւ կեղծավորության եւ ոչ մի օգուտ չստացավ այնպիսի պահքից,այլ հույժ պատժի եւ պատուհասի արժանացավ:
Այլեւ պահք է անվանվում ոչ թե կերակուրներից ժուժկալելը, այլեւ խուսափելն ամեն տեսակ մեղքերից, քանզի պահք է նաեւ բերանի լռությունը եւ ոչ առանց հարկի եւ մեկի հարցնելու խոսելը: Պահք է նաեւ խոնարհությամբ տեղում նստելը եւ փուչ մեկի պես ցոփությամբ չշրջելը՝ թափառելով եւ դրամաշորթությամբ: Պահք է նաեւ աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց եւ սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաեւ չընկերանալը պատվի եւ իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը եւ չջանալ սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է ագահություն չանելը, չմարդահաճոյանալը եւ հանդերձով սնապարծ չլինելը: Պահք է նաեւ խոնարհությունը, հնազանդությունը եւ սուրբ սրտով բոլորին սիրելը: Պահք է նաեւ, երբ բնական քնի կարիքը միայն սպառի եւ ցանկության քուն չունենա:
Նաեւ, մանավանդ, պահք է՝ պահքի օրերին ինչ արգելում ես որովայնիցդ, այն աղքատներին ընձեռել, քանզի դու պիտի քաղցես եւ քաղցածը հագենա եւ քո մեղքը քավվի»:
Այս է Սուրբ եւ աստվածահաճո պահքը:

աղբյուր՝ տես այստեղ

լուսանկար՝ անձնական արխիվ-  գյուղ Գետամեջ, սրբի անկյուն

 

Պիտակներ՝

Զատկական ասիկներ-ասույթներ

1_3_0

Զատկական ասիկներ-ասույթներ 

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից  վախեցող չկա:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

աղբյուր՝ http://partez.mskh.am/?p=2948

լուսանկարը՝ b4.mskh.am

 

Պիտակներ՝

Զատկեզատիկ է… նավակատիկ է

AAAAAAAA 031

Զատկեզատիկ է… նավակատիկ է

Մանկական խաղիկներ 0-6 տարեկանների համար զատկական ծեսին հարմար

Խնոցիներ
— Խնոցին  հա  հարեմ:

Շալակեմ`սար  հանեմ:
— Խնոցին  հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
— Խնոցին հա  հարեմ:
Շալակեմ` դաշտ  տանեմ:
— Խնոցին հա  հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Խնոցի, հարոցի        
Թանը  հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով  ապուր  եփեցի,
Պետոն  ուզեց` տվեցի:

Խնոցի, խնոցի,
Գցեցի  ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ  հանեցի:

Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

Ճվիկներ

Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:
Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,
Առվի եզրին նախշուն ճվիկ,
Կուտ կերավ, կուտման կերավ,
Կուտման առավ ու թռավ,
Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը/

 Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի: 

Ծ ի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

Ատատե, բատատե,  
Շամամ շուլ,
Շամշե լակե
Ձի տամբուլ:

Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/
Չալ խնձորիկ, փշատիկ,
Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Դռան տակին տիտիկ անի:

 Էկե դուկե, տըմըզա,
Թալան չուկե պուպուզա,
Մախտե կոճակ, դան պլոճակ,
Ճան ճուկ:

աղբյուր՝ http://partez.mskh.am/?p=2968

Լուսանկարը՝ b4.mskh.am