RSS

Daily Archives: Մարտի 25, 2014

Միջինք

Տոնածիսական_հացեր

Անիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի մարտի 26-ին) կոչվում է միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին:

Մեծ Պասի արարողությունների մեջ իր հատուկ տեղն ուներ «Միջինքը»: Այն նշում էին պասի կեսին, չորեքշաբթի օրը: Այդ օրը սովորություն կար Միջինքի գաթա թխելու և ուղարկելու խնամիներին, սիրելիներին և հարազատներին:

Միջինքի օրը աղջիկները հավաքվում են իրենց նշանված ընկերուհու տանը, ողջ գիշերն անցկացնում նրա հետ, առավոտյան լվանում ընկերուհու գլուխը, նվերներ ստանում տանտիրուհուց ու ցրվում իրենց տները:

Միջինքին, ըստ հինավուրց սովորության, հարսն առաջին անգամ կարող էր դուրս գալ ամուսնու տնից: Առհասարակ, Միջինքը նշանավորվում էր փոխադարձ այցելություններով ու զբոսանքներով: Այդ օրը չնայած պասին, տղամարդիկ զուռնա-դհոլով քեֆ էին անում, իհարկե, օգտագործելով միայն պահուց կերակուրներ:

Մախոխապուր

1 բ. ձավար

1 գազար

1 կարմիր  պղպեղ

1 սոխ

2 պճեղ սխտոր

1/2 բ. քացախ

կարմիր և սև պղպեղ

կանաչի

աղ

Խաշել ձավարը, ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելուց առաջ լցնել քացախն ու մանրացված կանաչին:

Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝ ,