RSS

Daily Archives: Մարտի 18, 2014

«Ժամանակակից սեբաստացիները. Ճանաչում ենք» նախագծի ևս մեկ հանդիպումն արդեն կայացած

 «Ժամանակակից սեբաստացիներ.Ճանաչում ենք» նախագծի նպատակը մեր կողքին ապրող, գործունեություն ծավալող, կրթահամալիրյան կյանքում նշանակալի փոփոխություններ ու ձեռքբերումներ գրանցած  սեբաստացիներին ճանաչելն է: Ճանաչել ու գնահատել այն մարդկանց ում աշխատանքը անհատնում է:

Ուրբաթ օրը ՝ մարտի 14-ին էլ տեղի ունեցավ այս նախագծի ևս մեկ հանդիպում, որը թույլ տվեց ճանաչելու, նորովի բացահայտելու մի մարդու՝ առանց ում կրթահամալիրը պատկերացնելը փոքր-ինչ դժվար է:

Աիդա Պետրոսյան — մարդ, ում հոգում  թաքնվել է հավերժական մանկությունը:

Մինչ հանդիպումը, նախագծային աշխատանքից չշեղվելու համար աստիճանաբար եկանք հանդիպման օրվան: Նախ ,փոքրիկ ֆիլմի միջոցով, հնարավորություն տվեցինք գուշակելու մեր հյուրին: Չկա գեթ մեկ մարդ ՝ սովորող, դասավանդող, ծնող ով չճանաչի նրան, քանի որ  կարող եք չճանաչել ձեր երկրի նախագահին, բայց չճանաչել Աիդա Պետրոսյանին ՝ դուք պարզապես չեք կարող:

Հաջորդ քայլը ՝ մեդիափաթեթի ստեղծում:

Աիդա Պետրոսյան՝ բազմաշակերտ դասավանդող: Ցավոք  բոլորին, ում դասավանդել է տիկին Աիդան, հրավիրելն անհնար էր, բայց այն երջանիկ աշակերտներն էլ՝ Տաթև Բլեյան, Արևիկ Ներսիսյան, Լուսինե Բուշ, որ ներկա էին, շատ հետաքրքիր ու բովանդակալից դարձրին հանդիպումը՝ տեղափոխելով ներկաներին և իրենց սիրելի ուսուցչին հին ու բարի ժամանակներ:

Հրաշալի գործընկեր ու ընկեր է տիկին Աիդան, այդ մասին վկայում են նրա ընկերների խոսքերը և ամենաանսպասելի բացահայտումները:

Տիկնիկ տիկին Աիդա, ահա այսպիսին է նա մեզ բոլորիս համար: Հանդիպման մի մասն էլ ամբողջացավ անակնկալ տեսանյութերով ՝ 1. 2.3.:

Շրխկան առաջին դասարանցիները ևս  անակնկալ ունեին ՝ բանաստեղծություններ և երգ հենց տիկին Աիդայի հեղինակած «Ոսկեփորիկ» գրքից:

Նախագիծը ևս մեկ հնարավորություն է ճանաչելու և նորովի բացահայտելու նրանց ՝  մեր կողքին ապրող, մեզ ժամանակակից սեբաստացիներին

 

 

Advertisements
 

Ընթերցասրահը և Հայդի գիրքը