RSS

Daily Archives: Փետրվարի 20, 2014

Թումանյանական խաղ – վիկտորինա/ Սա « Խաղ-վիկտորինա ընթերցասրահում» նախագծի տոնական մեկնարկն է….

Ընթերցասրահում թումանյանական շունչն էր թևածումP1180424

Թումանյանի մասին գրված ցանկացած բան միշտ էլ քիչ կթվա նրա կատարած գործին ի պատասխան շնորհակալություն հայտնելու համար: Մի թևավոր խոսք կա,- «Յուրաքանչյուր հայ Հ. Թումանյանի կենսագրությունը իր սեփականից լավ պետք է իմանա»:

Թումանյանական օրերը չէին կարող ընթերցասրահի կողքով անցնել ու ներս չգալ՝ փոթորկելու,բայց նորովի, հետաքրքիր մոտեցմամբ: Այդպիսի մի փորձ էլ՝ Թումանյանական խաղ –վիկտորինա, բաց դաս իրականացրեցինք 3-ի 2 դասարանի հետ: Այս ամենը նախապատրաստական աշխատանքերի արդյունք է , նախ Արմինե Աբրահամյանի և Աշխեն Թադևոսյանի անհատական աշխատանքը 3-ի 2 դասարանի թումանյանասեր սովորողների հետ : Նրանք շուրջ մեկ շաբաթ և ավելի կարդում,նկարում,ունկնդրում էին Թումանյան, իսկ ես էլ, համագործակցելով և կապ պահպանելով նրանց հետ,տեղեկանում էի,թե ի՞նչ ստեղծագործություններով են հարսատացերել նրանք իրենց թումանյանական գիտելիքների պաշարաները,որպեսզի համապատասխանաբար կարողանայի ըստ բարդության և սովորած ստեղծագործությունների կազմել խաղ – վիկտորինայի հարցերը:

Մինչ խաղ –մրցույթը սկսելը , էլեկտրոնային գրքի միջոցով էլ ավելի մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեց սովորողներին մեծն բանաստեղծի՝ կյանքի ,գործունեության ,զավակների,ծննդավայրի,ուսման ,ընկերական շրջապատի, զվարճալի ու հետաքրքիր պատմությունների մասին,ինչպես նաև, էլէկտորնային գիրքը պատկերազարդ է, և այնտեղ կան նկարներ Թումանյանի անձնական արխիվից ,որոնք նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրին սովորողների շրջանում:P1180449

Խաղ – վիկտորինայի նախապատրաստական աշխատանքերը:

Նախ սովորողներին բաժանեցինք երկու խմբի՝ թեմատիկ անվանումներ տալով՝ Թումանյան և Հովհաննես :P1180411 Տրվեցին այն կավե զրնգան զանգերը,որոնք իրենք էին պատրաստել իրենց ձեռքերով տեխնոլոգիա-կավագործություն դասաժամին, և այժմ կիրառելու էին իրենց օգտակարության համար՝ ազդարարելով որ պատրաստ են պատասխանի: Խաղի կանոնները հետևյալն էին՝

1.թիմերին նշանակվեցին ավագներ,որոնք պետք է տային զանգը,և ասեին թե ո՞վ է պատասխանելու 2.տրվեց ժամանակ մտածելու ,քննարկելու,ճիշտ պատասխանի միասնական հայտաբերման համար 3.յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում էր 10 բալով,բայց եղան այնպիսի հարցեր,երբ երկու խումբն էլ միաժամանակ զրգնգացրեց՝ ազդարարելով պատրաստ վիճակի մասին: Արդար լինելու համար երկու թիմին հինգական միավոր շնորհեցինք:

Միավորների արդար գրառումը վստահված էր Անի Հարությունյանին՝  գրադարանային գործ ուսումնասիրող  քոլեջի ուսանողին: Իսկ տիկին Մարին էլ,ով մեր հյուրն էր,  հետևում էր միավորների արդար  բաշխմանը:

Հարցերը բացառապես Թումանյանի այն ստեղծագործություններից էին,որոնք ծանոթ էին սովորողներին,դրանք և՛ հեքիաթներից էին ,և՛ բանաստեղծություններից: Հարցի դիմաց առաջարկվում էր պատասխանի  3-ից 4 տարբերակ  ,որոնցից միայն մեկն էր ճիշտ ,օրինակ ՝

  • « Ծիտը » ստեղծագործության մեջ ,ծիտը գառնիկը տալիս ի՞նչ է առնում:
  1. Լոշիկ
  2. Սազիկ
  3. Հարսիկ
  • Ո՞ր ստեղծագործության հերոսներն են Չատին,Մատին, Հյուդին,Հադին
  1. Ձկնորս ախերներ
  2. Սուտլիկ որսկանը
  3. Քաջ Նազար
  4. Ճամփորդներ

Կային այնպիսի հարցեր,որոնց պահանջն էր լրացնել – արտասանել բանաստեղծության  բաց թողնված հատվածը, կամ թվել հերոսներին:

Խաղ- վիկտորինայի կիրառումը  արդյունավետ է և կարևոր ուսումնական գործունեության ժամանակ ,որովհետև՝

  1. սովորողների մոտ ձևավորվում է թիմային աշխատելու,միասին մի գաղափարի շուրջ համախմբվելու,համագործակցելու  կարողությունը:
  2. իմացածը վերհիշելու հնարավորություն
  3. շուտ կողմնորոշվելու ,արագաշարժության հմտության զարգացում,քանի որ պատահում էր պատասխանը գիտեին,բայց ուշ կողմնորոշվելու պատճառով պարտվում էին
  4. եթե անգամ չգիտեն ճիշտ պատասխանը,իմանում են մյուս թիմի ճիշտ հնչեցրաց պատասխանի շնորհիվ
  5. պատասխանատվության զգացում,նախապես գիտելիքները թարմացնելու ,հարստացնելու համար:

Խաղ –վիկտորինային  եղավ հաղթող թիմ,բայց դա միայն միավորներով,և ավելի շատ  հենց այդ ուշ կողմորոշվելու պատճառով մի թիմը պարտվեց մյուսին: Պարտվողներ իրականում չկային, որովհետև յուրաքանչյուր ոք, ով թեկուզ մի բանաստեղծություն գիտի Թումանյանից, նա արդեն հաղթել է այս կյանքում : Ամենատպավորիչ պահը  «Փիսոն» բանաստեղծության խմբակային արտասանությունն էր,քանի որ նրանք այնքան ոգևորված էին,որ  մոռացան խաղը ու սկսեցին ինքնամոռաց արտասանել:Ընթերցասրահը հարստացավ տիկին Մարիի և 3-ի 2 դասարանի նվիրած նվեր գրքերով ,որոնք լավագույն նվերն էին ընթերցասրահին գիրք նվիրելու տոնի կապակցությամբ:P1180465

Խաղ –վիկտորինայի հարցաշարը դառնալու է էլեկտրոնային գիրք, կրտսեր դասարանների թումանյանասեր սովորողների համար ինչպես նաև , այն օգտակար կլինի այսպիսի մրցույթ –հանդիպումների համար, սովորածը վերհիշելու համար:

Էլեկտրոնային գիրքը շուտով լույս կտեսնի,և կդառնա լավ սկիզբ այլ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա դեռ կազմվելիք վիկտորինա-հարցաշարերի համար:

Վերջում տիկին Մարիի հետ քննարկում ունեցանք, առանձնացրինք կետեր,որոնք հաջորդ հանդիպմանը կկիրառվեն:

Ընդհանուր առմամբ հանդիպումը համարում եմ հաջողված,և ազդադարում մեկնարկը նման գարնանային և տոնական հանդիպումների ՝ ընթերցասրահում…..P1180479

Մենք սպասում ենք յուրաքանչյուր խիզախի,այլընտրանք առաջարկողի ու իրակացնողի….

Լուսանկարները՝ Նազել Տեր-Պետրոսյանի,Արևիկ Տատինցյանի

Advertisements
 

Պիտակներ՝ , ,