RSS

Աստրիդ Լինդգրեն

06 Փտր

760px-Lindgren_1960

Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդ.` Astrid Anna Emilia Lindgren, 14 նոյեմբեր, 1907 – 28 հունվար, 2002), շվեդ կին գրող, արձակագիր և սցենարիստ։ Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը։[1] Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով։[2] Առավել հայտնի գրքերից են «Պեպի Երկարագուլպան»«Կարլսոնը, ով բնակվում է տանիքում» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդայնություն են վայելում հատկապես կրտսեր ընթեցողների շրջանում։Լինդգրենը ծնվել է Շվեդիայի հարավում գտնվող Վիմմերբյու ավանում` շինականի ընտանիքում։ Սամուել Ավգուստ Էրիքսոնի և Աննա Յոհանսոնի 2-րդ զավակն է, ունեցել է 2 քույր և 1 եղբայր՝ Գունար անունով, ով հետագայում դառնում է Շվեդական խորհրդարանի պատգամավոր։

Դպրոցն ավարտելուն պես՝ Լինդգրենն աշխատանիքի է անցնում տեղական թերթի խմբագրություննում։ Երբ 1926 թ.-ին Լինդգրենն հղիանում է գլխավոր խմբագրից, վերջինս ամուսնության առաջարկություն է անում, սակայն մերժվում է։ Լինդգրենը տեղափոխվում է մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ սովորում է գրամեքենայով աշխատել և սղագրել։ Կարճ ժամանակ անց ԼինդգրենըԿոպենհագենում ծնում է առաջնեկ արու զավակին, ում անվանում է Լարս։ Լինդգրենը Լարսին թողնում է Կոպենհագենում՝ վստահելով մի խնամակալ ընտանիքի։

Չնայած ցածր վարձավճարին՝ Լինդգրենը խնայած գումարների հաշվին հաճախ էր մեկնում Կոպենհագեն՝ որդուն տեսնելու։ Ի վերջո Լինդգրենը որդուն տանում է հայրենիք՝ հանձնելով հոր և մոր խնամքին, մինչև որ ինքն է կարողանում բավականաչափ գումար աշխատել, որպեսզի որդուն իր ուժերով մեծացնի Ստոկհոլմում։

1931 թ.-ին ամուսնանում է իր ղեկավարի՝ Ստուր Լինդգրենի հետ (1898–1952)։ Երեք տարի անց ամուսինները դուստր են ունենում՝ Կարին անունով (հետագայում դառնում է թարգմանիչ)։ Երբ մի անգամ Կարինը ծանր հիվանդանում է և անորոշ ժամանակով գամվում անկողնուն, մայրը սկսում է նրան զբաղեցնելու համար պատմություններ։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվում է Պեպի Երկարագուլպայի կերպարը։

1941 թ.-ին ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Դալագաթան փողոցում, որտեղ էլ Լինդգրենն ապրում է մինչև կյանքի վերջ։ 2002թ.-ին Լինդգրենը կնքում է մահկանացուն՝ 94 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին Լինդգրենը գրեթե կույր էր։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Advertisements
 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: