RSS

Daily Archives: Փետրվարի 6, 2014

Ուզում եմ, որ այս պատմությունը շատերը կարդան…

Երբ կարդաս, անպայման աղոթիր հիվանդների համար.
1239632_10151975660450809_1784540905_n

Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.
— Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:
Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն <հրաշք > գնել:
Փոքրիկը պատասխանում է.
— Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են:
Դեղագործը ասում է փոքրիկին.
— Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի և ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը:
Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.
— Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս <հրաշք> դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր: Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝

Աստրիդ Լինդգրեն/ստեղծագործություններ

Karlson_0(1)

Կարող եք ընթերցել աշխարհահռչակ մանկագրի ստեղծագործությունների թվային տարբերակները Տիգրան Հայրապետյան գրադարանի պաշտոնական  կայքում:

  1. Երեք վիպակ մանչուկի և Կառլսոնի մասին

  2. Լյոննեբերգցի Էմիլի արկածները

  3. Ավազակի դուստր Ռոնին 

աղբյուր՝ « Տիգրան Հայրապետյան » գրադարան

 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Բնագիտատեխնիկական ստուգատես Մտահաղացումը՝ Գնել Հարությունյանի

«Հակոբ Հակոբյան» բնագիտատեխնիկական ստուգատես

 

Պիտակներ՝

Աստրիդ Լինդգրեն

760px-Lindgren_1960

Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդ.` Astrid Anna Emilia Lindgren, 14 նոյեմբեր, 1907 – 28 հունվար, 2002), շվեդ կին գրող, արձակագիր և սցենարիստ։ Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը։[1] Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով։[2] Առավել հայտնի գրքերից են «Պեպի Երկարագուլպան»«Կարլսոնը, ով բնակվում է տանիքում» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդայնություն են վայելում հատկապես կրտսեր ընթեցողների շրջանում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Հեքիաթ ընկերոջս նախագիծ /Թումանյանական օրեր

??????????Նկարագրություն:

Հեքիաթ ընկերոջս նախագծի մեկնարկը տրվել էր 2013 թվականի տարեվերջին,եվ այն շարունակական էր լինելու,ինչպես և խոստացել էինք: Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 5 -տարեկանների հետ: Այս անգամ էլ թումանյանական օրերին որոշեցինք,որ շրջիկ հեքիաթասացները` 5-րդ դասարանցիները պետք է իրենց կրտսեր ընկերներին  փոքրիկ ներկայացման տեսքով պատմեն  Թումանյանի հեքիաթներից :

Մասնակիցներ: Երկարացված օրվա խումբ՝ 5-րդ դասարանցիներ

Նպատակը:

Երեխաների մոտ ձևավորել իրենց ընկերներին ներկայանալու կարողությունը:

Զարգացնել պատասխանատվության զգացումը,որ նախօրոք պետք է պատրաստվել,լավ ներկայանալու համար :

Արթնացնել սեր դեպի ընթերցանությունը  հեքիաթների միջոցով,զարգացնել  ստեղծականությունը ՝ հեքիաթի նորովի մատուցման հարցում:

Կրտսեր դասարանի սովորողներին ծանոթացնել Թումանյանի լավագույն ստեղծագործությունների հետ(Թումանյանական օրերի ընթացքում):

 Նախագծի լուսաբանում:

Ֆոտոշարք և ֆիլմեր

 

Պիտակներ՝