RSS

Daily Archives: Փետրվարի 5, 2014

Նրանք կարդում են իրենց ընկերների համար/ 2-ի 1 դասարանի նախագիծը

This slideshow requires JavaScript.

Այս աշխարհում ամենադյուրին գործը ասելն է ՝ՙ« Չեմ կարողանում,չի կարողանում» և ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվելն ու ուրիշների գործերը քննելն է,կամ պարզապես ինքնակեղեքմամբ զբաղվելը, փոխարենը պայքարելու,նորից ու նորից սկսելու:

Հեշտ է ասել,դե չեն կարդա,ինչ ջանք գործադրեմ,բայց արի ու տես ,որ կկարդան ,եթե ոգևորվեն,եթե ոգևորես: Ոգևորեց ընկեր Հռիփսիմեն,ոգևեորվեցին 2-ի 1 դասարանի ճտպտանները,եկան ,տեղավորվեցին,ու սկսեցին իրենց նախագիծը իրականացնելը: Նախաձեռնողականությունը մշտ էլ սովորողների շրջանում ոգևորությամբ է ընդունվում,երբ տեսնում են,որ իրենցով ես ոգևորված,առանց իրենց գործը գլուխ չի գա: Հենց այդպես 2-ի 1 դասարնի ընթերցասերներն էլ ներգրավեցին,լսեցին,մասնակցեցին,ու դեռ էլի են գալու,քանի որ Հռիփսիմե Առաքելյանի նախագիծը անընդհատ է,իսկ ընթերցասրահն էլ միշտ պատրաստ  է ընդունելու իր ընթերցողներին ,ցանկացած տարքիքի,ցանկացած՝ նույնիսկ ամենախենթ գաղափարներով:

Ճիտն ասած ,նայելով ֆիլմը ,նոր եմ հասկանում ,որ այդ պահին չեմ պատկերացրել միմիկաների ու ոգրևորվածությանս սանդղակը,բայց նրանց հետաքրքասեր հայացքներին դիմակայելը անհնար է:

Նախագիծը շարունակական է ,սպասեք ընկեր Հռիփսիմեի և իր ընթերցասերների նոր ու հետաքրքրիր արկածներին գրադարանում:Մինչ նոր հանդիպում 2-ի 1 դասարանի հետ::))))))))

Advertisements
 

Պիտակներ՝