RSS

Հավատա

02 Փտր

P1120942

Իսկ գիտե՞ս, ինչ է հավատը: Գիտե՞ս, ինչ տեսք ունի այն: Կլո՞ր է, թափանցի՞կ, գո՞լ, թե՞ անսահման…Հավատը ուժ է, կամք, հավատը սեր է, հավատը մտքերի ծով է: Իսկ դու մտածե՞լ ես` թե ինչ կլիներ, եթե այն բացակայեր մեր մեջ: Մտածե՞լ ես: Դու պատկերացնու՞մ ես քեզ անհավատ աշխարհում: Իսկ դու կարո՞ղ ես ապրել անհույս, և մի՞թե հավատը կյանք չէ…
Եվ ինչու՞ ես անընդհատ կրկնում ՝ «ես չեմ հավատում…», ինչու՞: Դու չե՞ս հավատում ուժերիդ, չե՞ս հավատում ինքդ քեզ: Չե՞ս հավատում քո Աստծուն, որն ապրում է քո մեջ: Դու հաստատում ես, որ հոգիդ անզո՞ր է, անու՞ժ, տկար ու անկա՞ր: Չփորձե՛ս, լսու՞մ ես: Չփորձես հիասթափվել…դու ուժեղ ես, դու կարող ես: Մի՞թե կա անհնարին ասվածը: Մի՞թե դու մտածում ես, որ կյանքում կա անհասանելին: Իսկ դու փորձե՞լ ես ձգվել, պարզել ձեռքերդ, գոռալ, կանչել, հավատալ… Փորձե՞լ ես հասնել նրան, ինչը քո համար այդքան հեռու է: Իհարկե, քեզ թվում է դու բավականաչափ ուժեղ չես, դու չես հասնի, քո ձեռքերը այդպես էլ պարզված կմնան: Բայց մի՞թե ճիշտ է հիասթափվելը: Մի՞թե դու նահանջում ես, էլ որտե՞ղ է քո կամքը, նրա ուժը: Սպասիր ու կտեսնես, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ես դու քո հոգում… Սպասիր ու կհասկանաս, որ մարդիկ հավասար են, նրանք ունեն հավասար իրավունքներ: Գուցե տարբեր են հնարավորությունները, բայց նույնն են սիրտը, հոգին…Բոլորս էլ մսից ու արյունից ենք, բոլորս էլ ծնվել ենք՝ մի օր մեռնելու նախապայմանով: Բոլորս էլ ունենք երազանքներ, նպատակներ, կարծիքներ, հայացքներ: Բոլորս էլ հրաշքի արդյունք ենք, ուրեմն, ինչպե՞ս չհավատալ հրաշքներին, ինչպե՞ս: Մի՞թե դու հրաշք չես, մի՞թե շրջակայքը հրաշք չէ: Ուրեմն հավատա, հավատա, հավատա…Դու ուժե՛ղ ես, լսու՞մ ես, դու կարող ես: Միայն սպասի՛ր, ձգտի՛ր ու հասիր ամեն բարոյական գնով, միայն թե հասիր նպատակիդ, թեկուզ միայն ապացուցելու համար՝ քեզ, հոգուդ, սրտիդ, խղճիդ, մարդկանց՝թշնամիներիդ ու կամեցողներիդ…
Հավատը միշտ քոնն է, անդավաճան ու անխափան է: Այն քո հետ է միշտ, և քո ներկան ու ապագան է…

Հեղինակ՝ @ Գրետա Հովհաննիսյան «Հավատա»

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: