RSS

Daily Archives: Փետրվարի 2, 2014

Հավատա

P1120942

Իսկ գիտե՞ս, ինչ է հավատը: Գիտե՞ս, ինչ տեսք ունի այն: Կլո՞ր է, թափանցի՞կ, գո՞լ, թե՞ անսահման…Հավատը ուժ է, կամք, հավատը սեր է, հավատը մտքերի ծով է: Իսկ դու մտածե՞լ ես` թե ինչ կլիներ, եթե այն բացակայեր մեր մեջ: Մտածե՞լ ես: Դու պատկերացնու՞մ ես քեզ անհավատ աշխարհում: Իսկ դու կարո՞ղ ես ապրել անհույս, և մի՞թե հավատը կյանք չէ…
Եվ ինչու՞ ես անընդհատ կրկնում ՝ «ես չեմ հավատում…», ինչու՞: Դու չե՞ս հավատում ուժերիդ, չե՞ս հավատում ինքդ քեզ: Չե՞ս հավատում քո Աստծուն, որն ապրում է քո մեջ: Դու հաստատում ես, որ հոգիդ անզո՞ր է, անու՞ժ, տկար ու անկա՞ր: Չփորձե՛ս, լսու՞մ ես: Չփորձես հիասթափվել…դու ուժեղ ես, դու կարող ես: Մի՞թե կա անհնարին ասվածը: Մի՞թե դու մտածում ես, որ կյանքում կա անհասանելին: Read the rest of this entry »