RSS

Monthly Archives: Հունվարի 2014

Մայր Թերեզա. 10 թեզիսներ

Life_is_beautiful__by_norynn

  • Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:
  • Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք:
  • Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ հասեք հաջողության:
  • Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ:
  • Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել:
  • Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ:
  • Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք:
  • Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի: Բայցևայնպես` շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը: Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և նրանց միջև:
  • Էական չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին` ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք Ձեր գործը:
  • Աղոթեք միաբան և եղեք միության մեջ:
 

Պիտակներ՝

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ / Որոշ ժամանակ անց

images

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Համո Սահյան « Կգամ »

 

Պիտակներ՝

ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

10179_surrealist

 

Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`
Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են… անգործությունից…
Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Ֆ. ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

anypics.ru_56969
ԽՈՐՏԱԿՈՒՄ

Անշուշտ, ողջ կյանքն անկման ընթացք է, և ահարկու են այն հարվածները, որ գալիս են կամ թվում է, թե գալիս են դրսից: Դրանք են անկման դրամատիկ կողմը: Այդ հարվածներն են, որ հիշում ես, մեղադրում, տկարության պահերին պատմում ընկերներին: Նման հարվածների հետևանքները միանգամից չեն երևում: Կա հարվածի ևս մի տեսակ, որ գալիս է ներսից, որը զգում ես այն ժամանակ, երբ չափազանց ուշ է ինչ-որ բան փոխել, երբ վերջնականապես տեսնում ես, որ ինչ-որ առումով երբեք նորից չես լինի առաջվանը: Անկման առաջին տեսակը արագ է կատարվում, երկրորդ տեսակը` գրեթե աննկատ, սակայն իրականանում է հանկարծակի: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Դպրոց-պարտեզի գրքերի ֆոնդ

P1140523

Դպրոց- պարտեզի ընթերցասրահի գրքերի ֆոնդ

 

Պիտակներ՝ ,

2013-2014. ուսումնական օրացույց

grig_0

  • Ամեն ուրբաթ` ժամը15.15-16.00 — «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք
  • Ամեն չորեքշաբթի` ժամը 15.15-16.15 — դասավանդողների ամենշաբաթյա մեթոդական պարապմունքներ
  • Ամեն երեքշաբթի և հինգշաբթի` ժամը 15.15-16.45 — «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունքներ
  • Երկուշաբթի, ժամը 16.00, երկու շաբաթը մեկ անգամ — վարչական խորհուրդ
  • Երկուշաբթի, ժամը 16.00, երկու շաբաթը մեկ անգամ — մասնաժողով
  • Օգոստոսի 12 — դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար ուսումնական տարվա սկիզբը Read the rest of this entry »
 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ – Ի՞ՆՉ ԵՆ ԴՐԱՆՔ

P1170889

Բոլոր երեխաներն, առանց բացառության սիրում են հեքիաթներ: Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են: Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ: Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը:
Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կա նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է: Read the rest of this entry »

 

Դիջիպատում

P1170538Պատումը սկսում եմ  2012 թվականի ամռանից: Հենց այդ ամռան էր ,որ կյանքս կապվեց կրթահամալիրի հետ, լցվեց նրանով,իմաստավորվեց որպես նորի հայտնաբերման և ճանաչման, նրանում ապրելու կարողության և գործունեություն ծավալելու հնարավորությամբ :Երկար էի մտմտում, ցանկանում էի անպայմանորեն կիսվել զգացածովս, բայց ամենատարբեր պատճառներով չէր ստացվում,կամ հստակ չեմ էլ մտաբերում՝ ինչու՞: Read the rest of this entry »

 

Կենսագրություն

9

Համո Սահյանը ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:

Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝