RSS

Այսօր ծնվել է «Ալիսան հրաշքների աշխարհում»գրքի հեղինակ Լուիս Քերոլը

27 Հնվ

51ba9d8c3a95b59661b908e8925cfa3f

1832թ. հունվարի 27-ին է ծնվել անգլիացի գրող, մաթեմատիկոս,

փիլիսոփա և լուսանկարիչ Լուիս Քերոլը, ում իսկական անունը Չարլզ Լութվիջ Դոջսոն է: Նա մեզ քաջ հայտնի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հեղինակն է:

Քերոլն ունեցել է 7 քույր և 3 եղբայր: Նա ձախլիկ էր, կան վարկածներ, ըստ որի նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչի արդյունքում նա հոգեբանական խնդիր է ունենում և սկսում կակազել:

Հետագայում Քերոլը սկսում է մաթեմատիկա էր դասավանդել, ինչը համարում էր բավականին ձանձրալի զբաղմունք: Մի առիթով Լուիս Քերոլն իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ,սակայն երևակայութունս չհերիքեց, և ես դարձա ֆանտաստ ժանրի գրող»: Մահացել է 1898թ. հունվարի 14-ին Գիլֆորդ քաղաքում:

«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գիրքն է Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո:

«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենից շատ էկրանավորված ստեղծագործություններից է:

Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտներում, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր ու մուլտֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, նույնիսկ մեր ժամանակներում գրվածքի հիման վրա ստեղծվել են համակարգչային խաղեր:

1931թ. չինական նահանգներից մեկն արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի

ղեկավարության՝ չի կարելի մարդկանց և կենդանիների ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով:

Երբ Անգլիայի թագուհին կարդաց գիրքը, ցանկացավ ծանոթանալ Լուիս Քերոլի մյուս գրվածքների հետ և հիասթափություն ապրեց իմանալով, որ մյուս գրվածքները միայն մաթեմատիկային վերաբերող հոդվածներ են:

10 ոսկե աֆորիզմ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքից.

Էլ ինչ գիրք, — մտածեց Ալիսը, — որ ո՛չ նկար ունի, ո՛չ խոսակցություն:

Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց. — Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ուշանում եմ, շատ եմ ուշանում: (Երբ նա հետագայում մտածեց այդ մասին, գլխի ընկավ, որ ինքն այդ ժամանակ պետք է որ զարմացած լիներ, բայց այդ բոլորն իրեն բնական էր թվացել):

Այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դատարկ բան է:

Լավ, կուտեմ, և եթե սա ինձ մեծացնի, կկարողանամ վերցնել բանալին, իսկ եթե ավելի փոքրացնի, կսողամ դռան տակից, այնպես որ երկու դեպքում էլ պարտեզ կընկնեմ, իսկ դրանից հետո ինչ ուզում է թող լինի:

Չնայած այդ բոլորը Ալիսին հիմարություն էր թվում, բայց նրանք այնքան լուրջ տեսք ունեին, որ նա չհամարձակվեց ծիծաղել, այլ ստիպված արժանապատվությամբ խոնարհվեց ու վերցրեց ընծան՝ հնարավորին չափ հանդիսավոր կեցվածք ընդունելով:

Սրանք շատ են սիրում գլխատել, բայց զարմանալին այն է, որ դեռ կենդանի մնացողներ կան:

Ես շատ եմ տեսել կատու՝ առանց ժպիտի, բայց ժպիտ՝ առանց կատվի, երբեք: Դա ամենահետաքրքիր բանն է, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում:

Ուզու՞մ եք, ձեզ պատմեմ իմ այսօրվա արկածները, — երկչոտ սկսեց Ալիսը, — կարիք չկա երեկվա դեպքերի մասին խոսել, որովհետև ես երեկ ուրիշ էի:

Դատի վերջում ծափահարության մի քանի փորձեր եղան, բայց դատարանի կատարածուներն անմիջապես կանխեցին: Մինչև այժմ չէի հասկացել դրա նշանակությունը:

— Դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում, — բղավեց Ալիսը (նա արդեն իր նախկին հասակն էր ընդունել), — դուք խաղաթղթի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ:

Աղբյուր ` books.am

Գրադարանի կայքում կարող եք ընթերցել էլեկտրոնային տարբերակով « Ալիսը հրաշքների աշխարհում » հեքիաթը, կամ, այցելեք Դպրոց-պարտեզի ընթերցասրահ` կարդալու « Ալիսը հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում » գիրքը:

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: