RSS

Daily Archives: 27 Հունվարի, 2014

Այսօր ծնվել է «Ալիսան հրաշքների աշխարհում»գրքի հեղինակ Լուիս Քերոլը

51ba9d8c3a95b59661b908e8925cfa3f

1832թ. հունվարի 27-ին է ծնվել անգլիացի գրող, մաթեմատիկոս,

փիլիսոփա և լուսանկարիչ Լուիս Քերոլը, ում իսկական անունը Չարլզ Լութվիջ Դոջսոն է: Նա մեզ քաջ հայտնի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հեղինակն է:

Քերոլն ունեցել է 7 քույր և 3 եղբայր: Նա ձախլիկ էր, կան վարկածներ, ըստ որի նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչի արդյունքում նա հոգեբանական խնդիր է ունենում և սկսում կակազել:

Հետագայում Քերոլը սկսում է մաթեմատիկա էր դասավանդել, ինչը համարում էր բավականին ձանձրալի զբաղմունք: Մի առիթով Լուիս Քերոլն իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ,սակայն երևակայութունս չհերիքեց, և ես դարձա ֆանտաստ ժանրի գրող»: Մահացել է 1898թ. հունվարի 14-ին Գիլֆորդ քաղաքում:

«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գիրքն է Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո:

«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենից շատ էկրանավորված ստեղծագործություններից է: Read the rest of this entry »