RSS

Գժվել

24 Հնվ

art-фото-красиво-iNeedChemicalX-499724
Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
“Գժվե՞լ է, ի՜նչ է”:
Իսկ ես էլ կասեմ.
“Այո’, գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել”:
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ…
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե’ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե’րգ չեն դառնալու…
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի’ժ լինեի…

լուսանկարը՝ համացանց

Պարույր Սևակ

Advertisements
 

Պիտակներ՝

3 responses to “Գժվել

  1. aalen2014

    Հունվարի 28, 2014 at 7:03 ա.

    Ընկեր Սոնա շատ լավ ոտանավոր է … իսկ ո՞վ է գրել այս գեղեցիկ ոտանավորը :))

     
  2. aalen2014

    Հունվարի 30, 2014 at 7:26 ա.

    Շնորհակալություն ընկեր Սոնա

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: