RSS

Բարև

24 Հնվ

Image_5446
— Բարև՛,
— Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր և իրական մի <<Բացվի՛ր, Սեզա՜մ>>։
— Բարև՛,
— Ասեիր գնացքին,
Նավին կամ օդանավին,
Ու ներս մտնեիր.
<<Բարև>>-ըդ իբրև տոմսակ ընդունվեր։
— Բարև՛,-
Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին
Կամ ներումնահայց ժպիտով ասեր,
Թե բարևե՜լ են քեզանից առաջ։
— Բարև՛,-
Ասեիր, և պարզ երկինքը
Իսկո՛ւյն անձրևեր, եթե պետք է դա։
— Բարև՛, —
Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։
— Բարև՛, —
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
Ինքը շտապե՛լ,
Շա՜տ է շտապել…
— Բարև՛-ը դառնար իրական ու նոր մի…<<Բացվի՛ր, Սեզա՜մ>>։
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
— Բարև՜, —
Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք…
Անկարելի բան աշխարհում չկա՛,
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
— Բարև՛.
— Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ — Բարև՛,
— Քե՛զ ու Ձե՛զ
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։
Թո՛ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով՝
— Բա՛րև…

Advertisements
 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: