RSS

Daily Archives: Հունվարի 24, 2014

Գժվել

art-фото-красиво-iNeedChemicalX-499724
Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
“Գժվե՞լ է, ի՜նչ է”:
Իսկ ես էլ կասեմ.
“Այո’, գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել”:
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ: Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝

Քո անունը

gal4

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե։

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման։

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի։
Ես ատում եմ և այդ գույնը։
. . . . . . . . .
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կկոչվի քո՛ անունով։

Ես ատում եմ քո անունը…

լուսանկարը ՝ համացանց

 

Պիտակներ՝

Բարև

Image_5446
— Բարև՛,
— Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր և իրական մի <<Բացվի՛ր, Սեզա՜մ>>։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Պարույր Սևակ /կենսագրություն

62767_501834093213589_1009209918_n

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։

Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝