RSS

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ – Ի՞ՆՉ ԵՆ ԴՐԱՆՔ

11 Հնվ

P1170889

Բոլոր երեխաներն, առանց բացառության սիրում են հեքիաթներ: Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են: Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ: Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը:
Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կա նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է:
Լսելով հեքիաթը՝ երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջարի հերոսների հետ:
Երբեմն մեծահասակները, ցանկանալով երեխայի հետ խոսել իրենց դժվարությունների մասին կամ ինչ-որ բան հուշել, դժվարանում են համապատասխան բառեր գտնել: Վախենում են, որ երեխան ճիշտ չի հասկանա իրենց: Այդ իրավիճակից ելք կա, հարկավոր է, որ մեծահասակը երեխայի հետ ընկղմվի երևակայության և կախարդանքի աշխարհը, իսկ գործնական ամենալավ օգնականը հեքիաթային պատմություններն են:
Առաջին և ամենապարզ ձևը հոգեբանական հեքիաթներն ուղղակի ընթերցելն է: Կարդալիս հարկավոր է հետևել, թե ինչպես է երեխան լսում, ինչպես է արձագանքում: Կարող եք նաև հարցեր տալ նրան: Նա ազատորեն պետք է արտահայտի իր կարծիքը, քննադատի, փոփոխի ըստ ցանկության, բայց եթե չի ցանկանում խոսել, նրան ստիպել հարկավոր չէ:
Քննարկումից հետո կարելի է խնդրել, որ երեխան նկարի հեքիաթը: Դա հանգստացնում և լիցքաթափում է երեխային: Կարող եք նաև հեքիաթը բեմականացնել:
Այս խորագրում պարբերաբար կհայտնվեն հոգեբանական հեքիաթներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր երեխայի հետ աշխատելիս: Դե ուրեմն համարձակ դեպի առաջ, մասնակից դարձրեք Ձեր երեխային այդ զարմանահրաշ աշխարհի հրաշքներին:

Ըստ հոգեբան Թ. Հարությունյանի

աղբյուր՝ http://parents.mocak.am/

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: