RSS

Daily Archives: Հունվարի 6, 2014

Ավետիսի լուրը ամենքիս: Աստված բազմած է մեր սրտերում….

SAM_1085

Երեկ եկեղեցում ,կարծես հավատից կուրացած ու դեպի Աստծո լույսը շտապող ամբոխի մեջ , կողք կողքի մայր ու մանչ էին կանգնած: Այս պուճուրը ,խուճապահար այս ու այն կողմ է նայում ու չի կողմնորոշվում `հոսքն ուր է գնում այդպես կատաղի:Մեկ էլ ,մնաց-մնաց ,մոր կողմ շվարած պտտվեց` ու հարցրեց.
_ Մամ,այ մամ,բա՞ Աստված ու Հիսուսը ու՞ր են,չէ որ դու ասել էիր որ գնում ենք Աստված պապիկի տուն,բա ինչի՞ ինքը մեզ չի ընդունում,ուրա՞
Մայրը՝խոնարհաբար,մանչի միամտության ու պարզության դրսևորմանն ի պատասխան,մեղմորեն շոյեց գլուխը մանկան ու ձեռքը տարավ տղայի սրտի կողմը.
— Բալես,Աստված պապիկը այ այստեղ է,քո փոքրիկ սրտիկում….
Տղան,զարմացած ,նայեց կրծքավանդակին,կարծես ուզում էր տեսնել,այդ որտեղ….
մեկ էլ հանկարծ զգամ կորցրի <<Աստվածաշնչյան>> այդ զույգին,ամբոխը հրմշտելով ինձ հասցրեց դեպի խորան,լուռ աղոթեցի,ճրագն էլ վառեցի դրսի մի անցորդից,ու լուսավորված ճանապարհ ընկա տուն…
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱւ և ՀԱՅՏՆԵՑԱւ…Օրհնեալ է հայտնութիւնը Քրիստոսի…
Մէզ և ձէզ մեծ ԱՎԵՏԻՍ>>>

Advertisements
 
Պատկերասրահ

Երկլեզվյան բացիկ-ընծաներ ամենա-ամենա ծնողներին….

Այս տարի Դպրոց -պարտեզում իրականացվող ճամբարային նախագծի համաձայն,5 -երը ներկայացնում էին Բրիտանիան:Այսպիսով որոշեցինք ,որ պատրաստենք բացիկ-նվերներ երկու լեզվով՝ հայերեն -անգլերեն: Բացիկները բացառապես պատրաստված են  երեխաների ձեռքերով ,ամենակարևորը անչափ շատ ջերմությամբ: