RSS

Հեքիաթ ընկերոջս

24 Դկտ

Ընթերցանության մասին տարաբնույթ կարծիքներ լսելով ՝ գուցե հավերժ գաս այն մտքին ,որ այո `այժմյան սերունդը  չի սիրում  ընթերցել:Բայց հավատացեք, իմ սովորողների օրինակով ՝ պատրաստ եմ կոտրելու այդ սխալ կարծրացած միքտը: Հրաշալի սերունդ  է՝  ընթերցասեր,պահաջող,ինքն իրենը թելադրող:

Հետաքրքիրն այն է,որ ընթերցասրահ եկող սովորողների մեծամասնությունը հստակ գիտի ՝ ինչ է ուզում,և որ ամենազարմանալին է,երկրորդ անգամ այցելությունից մենակ չի գալիս,մեկ էլ տեսնես ընկերոջ ձեռքը բռնած բերել է,և խնդրում է տալ այն գիրքը ,որն ինք է ընթերցել ու հավանել:

Ձևավորվել է այնպիսի մշակույթ,որտեղ ընթերցողին հարկավոր է պարզապես տարածք ՝ գրքաշատ տարածք ,և նա ,որպես լավ հոտառություն ունեցող  մեկը,ման է գալիս ,ման է գալիս,մեկ էլ տեսնես, մի գիրք ձեռքն առած գուհունակ ժպտով առանձնանում  է վայելելու իր որոնողական պատերազմի հաղթանակը:Սովորողներ եղան,որոնք էլեկտրոնային տարբերակով խնդրեցին պահել իրենց համար այս կամ այն գիրքը,չլինի թե հանկարծ մյուս օրը գան ու արդեն մեկ ուրիշ սովորող այն կարդալիս լինի և այլն:Մեկ գրքի համար կային մի քանի հավակնորդ-ընթերցողներ,և արդեն ես չէի  շտապեցնում շուտ ընթերցել գիրքը ,այլ իրենք իրենց ընկերոջը արագացնում էին. «Թե կարդա՛,բա մենք էլ ենք չէ ուզում կարդալ »: Նման դեպք պատահեց << Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> գրքի պարագայում: Պայքարը իսկապես արժանիներից էր…..

Ի սկզբանե կողմանկիցն եմ եղել համապատասխան միջավայրի ստեղծման,ի վերջո ընթերցասրահը իր հարմարավետությամբ էլ պետք է ընթերցողին գրավի,որպեսզի նորից ու նորից գալու ցանկություն լինի:Գաղտնիք չէ,որ տանից,սեփական անկյունից հարմարավետ ու հարազատ վայր չկա,և ինչու չստեղծել հենց այդ վայրը դպրոցական ընթերցասրահներում,երբ յուրաքանչյուր ընթերցող կունենա իր հարմարավետ ,գողտրիկ անկյունը,և ինչպես շատ անգամներ եմ ականատես եղել,էլ  կռիվ չի տա աթոռի հետ:

Համատեղելով երկարօրյան և ընթերցավարի  աշխատանքը ,հիանալի հնարավորություն կա ներգրավելու այդ խմբին մշտական ընթերցողների ցուցակի մեջ:Շատ է պատահել,երբ դասերի շուտ ավարտից հետո սովորողները` կամովին, մեկնվել են դեպի գիրքը,և մինչև տուն գնալը ընթերցել,չնայած,որ կարող էին ուղղակի հանգստանալ,կամ երաժշտություն լսել:  Դեռ ուսումնական տարվա սկզբից էլ կինոդիտման համար(որը հետևելու էր համանուն ստեղծագործության ընթերցմանը) որոշել էի հարմար ու անմիջական միջավայր ստեղծել,որն էլ կարողացա իրականացնել ճամբարային դպրոցի  շրջանում:Ըստ ինձ պետք չէ կաղապարել սովորողին որոշակի տարածքում,պետք է տրվի լայն հնարավորություն ազատաությանը զգալու համար,թեկուզ հենց ներքնակների վրա ,կիսապառկած` բայց հարմար վիճակում, ընթերցելու համար:  Ներքնակների առկայությունը ստեղծեց մի վիճակ,որ հետևանքով, տուն գնալուց մի կերպ էի <<պոկում>> երեխաներին  . չէին ուզում գնալ :))))Ողջ ընթացքում զգում էին ազատ,առանց աթոռի սահմանափակող տարածքի,առանց սեղանի դիմադրության :)))

Նազելի Տեր -Պետրոսյան ,կասկած չունեմ ,որ լսած կլինեք նրա մասին: Այս հրաշամանուկը,մի օր որոշում է,որ իր երկու ընկերուհիների համար պետք է հեքիաթ կարդա ,որոշում է ու իրագործում:Վա՜յ,լսել է պետք ,նրա անմիջական մատուցումը, տեսնել  է պետք միմիկաները:

Ես էլ որոշեցի ,որ նրան պետք է իր բոլոր ընկերները լսեն: Հեքիաթի ընտրությունը բնականաբար վստահել էի Նազուկին,նա էլ,իսկական հեքիաթասացի պես,գնացել եկել ընտրել էր Անդերսենի հեքիաթներից մեկը,կարծելով որ այն անպայման հետաքրքրելու է իր ընկերներին՝ և չէր սխալվել:

Նազելին լուրջ տրամադրված էր,և շատ գեղեցիկ առոգանությամբ ու ջերմությամբ կարողացավ ներկայացնել հեքիաթը: Իհարկե, այստեղ առկա էին բառեր,որոնք պետք է բացատրվեին ,քանի որ և փոխառություններ էին,և այլաբանական իմաստով կիրառված արտահայտություններ:Նազելիի համար դա դժվարություն բացարձակ չհանդիսացավ:Հեքիաթի ներկայացման ընթացքում` ունկնդիր-սովորողները, հանպատրաստից դերի մեջ մտնելով ,մարմնավորում էին հերոսներին, նրանց մոտ շատ զվարճալի էր ստացվում: Վերջում  սկսված քննարկումը հասկացնել տվեց՝  մեթոդը բավական դուր է եկել նրանց:Այն նպաստել է ընկերների միջև հարգանքի մեծացմանը,միմյանց խոսքի կարևորմանը,ուշադիր լսելուն և ուղղումներ կատարելուն:Այս մեթոդի միջոցով հնարավոր է սովորողներին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ ,ինչպես նաև շփման մեջ ներգրավվել նույնիսկ ամենաանհաղորդ սովորողին,նրան դարձնելով ընկերների ուշադրության կենտրոնը,կարևորելով և խրախուսելով,անգամ այն պարագայում ,երբ այդքան էլ լավ չի ձևավորված խոսքը,ինքանարտահայտման հնարավորությունը Մի բան էլ չմոռանամ նշել ՝ Նազելին դեռ չէր հասցրել ավարտել հեքիաթը ,երբ արդեն հերթ էր գոյացել  հեքիաթասացի տեղում լինելու համար:Սա արդեն առիթ է տալիս մտածելու`  այս ամենի պարտադիր շարունակության մասին:

Որոշվեց՝ արձակուրդներից հետո,հայտարավում է նոր նախագծի մեկնարկ ՝ << Հեքիաթ ընկերոջս>>,

Նպատակը ՝ ավագ ընկերների միջոցով կրտսեր սովորողներին հեքիաթի հաղորդումը դարձնել ավելի հետաքրքիր : Հայտնի կամ անհայտ հեղիանկների ստեղծագործություններին ծանոթացում,ընթերցանության ծավալային աճ ավագ սովորողների մոտ :Պատասխանատվության զգացում  հեքիաթասացների մոտ,նախապես պատրաստվելու ,ճիշտ ու նորովի ձևով   հեքիաթը մատուցելու համար:

Մանակիցները:  Հեքիաթասացները 5 — 6 րդ դասարանի սովորողներ:

 

Պիտակներ՝

4 responses to “Հեքիաթ ընկերոջս

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: