RSS
Պատկերասրահ

Ձմեռային դասարան անիվների վրա :Ջերմ ժպիտներով ու տաք սրտերով….

17 Դկտ

Այսօր, արդեն որոշված ծրագրով՝ http://b4.mskh.am/node/7465,  փոքր, բայց շատ աշխույժ խմբով, ճանապարհ ընկանք Կոտայքի մարզի Նոր- Հաճն քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց:Չնայած որ ճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի էին,և մարախուղն էլ տեսանելիությունը նվազագույնի էր հասցրել,մենք բացարձակ չընկճվեցինք,ընդհակառակը,ինչպես իսկական սեբաստացիներ, սկսեցինք նկարել բնության հրաշքը՝գեղեցիկ ձմեռային տեսարանները:Մեզ չէր կարող խանգարել ոչինչ,չէ որ գիրք -նվերներին սպասում էին  շատ երեխաներ,որոնց վարվռուն աչքերը միանգամից հասկացնել տվեցին՝ մենք սպասված հյուր էինք :Ընդունելությունը անչափ ջերմ էր:Զրուցեցինք դպրոցի տնօրենի և փոխտնօրենի հետ,ներկայացրեցինք կրթահամալիրը հավուր պատշաճի՝ամեն բան պատմելով:Նրանք հաճելիորեն զարմացան,հարցեր տվեցին՝ կարծես չհավատալով տեսածին ու լսածին: Մենք էլ՝ մեր խոսքերի հավաստիության համար,բնականաբար, ամենակարճ ճանապարհն ընտրեցինք՝ հրավիրելով նրանց մեր կրթահամալիր: Շրջեցինք դպրոցով և քանի որ դասի ժամին էինք այնտեղ,ապա չէինք կարող հրաժարվել դասապրոցեսի ընթացքին ծանոթանալու առաջարկից:Եղանք 1-ին. 4-րդ և 5-րդ դասարանցիների մոտ,և բոլոր դասարաններում՝ ա՜յ քեզ զուգադիպություն՝ մաթեմատիկայի դաս էր,իսկ ահա մեր Նազուկն էլ ՝հպարտորեն նկատեց,որ իրենք՝ բ4- ականները, զգալիորեն առաջ են թեմաներով տեղի 5-րդցիներից,բայց նաև ուրախացավ,որ այստեղ էլ լավ սովորողները շատ են,քանի որ իր աչքով տեսավ թղթային մատյանում նշանակված 9-երը:

Գրքերը դեռ չէինք հասցրել իջեցնել ամբողջությամբ,երբ տեղեկացանք ,որ իջեցվածների 2  կապը արդեն բաժանվել է 4-րդ դասարանում:Երեխաների պայծառացած դեմքերը նկարագրելու չէ,հավատացեք:

Անասելի ոգևորություն կար մեր սովորողների մոտ՝ զարմացած էին և ուրախացած նման ջերմ ընդունելությունից:Դպրոցը իրականում բավական լավն է,սակայն ինչպես շատ մարզային դպրոցներ,ունի վերանորոգման կարիք,նրանք էլ ունեն մարզադահլիճի կարիք,ինչպես նաև լավ ջեռուցման ապահովման:Նրանց շատ ուրախացրեց Տիգրան Հայրապետյան  գրադարանում առկա թվային գեղարվեստական գրքերի առկայությունը, և նաև այն   ,որ կարող են պատվիրել գիրք հենց մեզ մոտ: Իմանալով մեր երգչախմբի մասին՝ ցանկացան ներկա գտնվել  ուսուցչաց երգչախմբի համերգին,ականատես լինել մեր ազգային ծեսերին,առավոտյան տողանին:

Ներկայացրեցինք նաև Դիջիտեքը,որի անվանակարգերը խոստացանք ուղարկել :Հորդորեցինք մասնակցույթյուն ունենալ  որևէ անվանակարգում:

Կրկին հրավեր ստացանք լինելու ասյտեղ ,բայց այա անգամ ամռանը:

Գոհ,ոգևորված մեր կատարած աշխատանքի կարևորությունից և դրա արդյունքը անուղակիորեն մեր սրտերում ու հոգիներում զգալով,լայն ժպիտներով վերադարձանք շարունակելու ճամբարային առօրյան,որն այքա՜ն հետաքրքիր է անցնում մեզ մոտ,տեսնել է պետք…

Հ.գ.-Ճամբարի մասին հաջորդ հրապարակումներում….

Advertisements
 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: