RSS

Monthly Archives: Դեկտեմբերի 2013

Արևոտ ու ջերմ շնորհավորանքներ բոլոր սեբաստացիներին

P1160644

Սիրելի սեբաստացիներ ՝ սովորող,ծնող,դասավանդող, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու  Սուրբ Ծնունդը:

Ամփոփելով  արած-չարածը, լավն ու վատը,բարին ու չարը,որը կատարվել է անցած տարում, թերևս կարող ենք վստահ ասել ՝  2013-ը  միաբանության,հաղթանակների,հնի արժևորման ու նորի հաղթանակի տարի էր:Եթե  իմ տեսանկյունից ներկայացնեմ ,մի կողմ դնելով շատ ու շատ հիասքանչ օրեր ու իրադարձություններ,կասեմ հետևյալը՝ լավագույն ձեռքբերումը ինձ համար ,իմ արեգակներ՝ սովորողների, ջերմ ժպիտներն ու գրկախառնույթուններն են,առանց նրանց իմ կատարած յուրաքանչյուր գործ ի զուրի է:  Ամեն բան ,ինչ արել եմ ,արել եմ մեծագույն սիրով, բայց ավելի եմ ոգևորվել երբ տեսել եմ նրանց վարվռող աչքերից բոցկլտացող կայծերը: Իմ արևներ, ընկեր Սոնան ձեզ պարզապես պաշտում է:

Սիրելիներս ,կարևորագույն մաղթանքը  ՝ ամուր առողջությունն է: Թող առողջ լինի թե մարմինը,թե հոգին:Լինել առողջ,նշանակում է ի զորու լինել իրագործելու մտքումդ հղացած ամենախելահեղ,զիլ,պայծառ մտքերը: Ու թող 2014-ը լինի խիզախելու, բարության ,ընկերության,սիրո տարի: Սիրո, այո՛ սիրո,սերը յուրաքանչյուր  պարագայում այն խթանիչ ուժն է,որը երբեք չի թողնում ձանձրանալ,խամրել չարանալ: Պահեք ձեր հոգիներում Աստծո լույսն ու հեգևոր ջերմությունը: Ունակ եղեք ուրախանալու դիմացինի հաջողություններով,և  ինչու ոչ՝ նպաստեք  դրան:

Նոր տարին, նոր հնարավորություն է սկսելու նորովի ՝ ավելի պայծառ,հոգեպես մաքուր ,բարի ու լուսավոր:

Թո՛ղ 2014-ը  բոլոր սեբաստացիների համար լինի միմիայն ձեռքբերումների ,նոր համագործակցությունների, մոբիլության լավագույն դրսևորման տարի:

Խիզախե՛նք  տարին կրկին մերը դարձնելու… և ինչպես ձին է ազատ սուրում մայր բնության գրկում ,թող սեբաստացու գաղապարներն էլ սուրան ու տարածվեն աշխարհով մեկ ….

Շնորհավո՜ր………

Advertisements
 

Հեքիաթ ընկերոջս

Ընթերցանության մասին տարաբնույթ կարծիքներ լսելով ՝ գուցե հավերժ գաս այն մտքին ,որ այո `այժմյան սերունդը  չի սիրում  ընթերցել:Բայց հավատացեք, իմ սովորողների օրինակով ՝ պատրաստ եմ կոտրելու այդ սխալ կարծրացած միքտը: Հրաշալի սերունդ  է՝  ընթերցասեր,պահաջող,ինքն իրենը թելադրող:

Հետաքրքիրն այն է,որ ընթերցասրահ եկող սովորողների մեծամասնությունը հստակ գիտի ՝ ինչ է ուզում,և որ ամենազարմանալին է,երկրորդ անգամ այցելությունից մենակ չի գալիս,մեկ էլ տեսնես ընկերոջ ձեռքը բռնած բերել է,և խնդրում է տալ այն գիրքը ,որն ինք է ընթերցել ու հավանել:

Ձևավորվել է այնպիսի մշակույթ,որտեղ ընթերցողին հարկավոր է պարզապես տարածք ՝ գրքաշատ տարածք ,և նա ,որպես լավ հոտառություն ունեցող  մեկը,ման է գալիս ,ման է գալիս,մեկ էլ տեսնես, մի գիրք ձեռքն առած գուհունակ ժպտով առանձնանում  է վայելելու իր որոնողական պատերազմի հաղթանակը:Սովորողներ եղան,որոնք էլեկտրոնային տարբերակով խնդրեցին պահել իրենց համար այս կամ այն գիրքը,չլինի թե հանկարծ մյուս օրը գան ու արդեն մեկ ուրիշ սովորող այն կարդալիս լինի և այլն:Մեկ գրքի համար կային մի քանի հավակնորդ-ընթերցողներ,և արդեն ես չէի  շտապեցնում շուտ ընթերցել գիրքը ,այլ իրենք իրենց ընկերոջը արագացնում էին. «Թե կարդա՛,բա մենք էլ ենք չէ ուզում կարդալ »: Նման դեպք պատահեց << Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> գրքի պարագայում: Պայքարը իսկապես արժանիներից էր….. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

« Հեքիաթ թոռնիկիս » նախատոնական միջոցառումների հերթական հանդիպմանն այս անգամ սեբաստացիների այս խմբով

This slideshow requires JavaScript.

Այսօր ՝ դեկտեմբերի 23-ին, Զանգակ գրատանը տեղի ունեցավ << Հեքիաթ թոռնիկիս >> ծրագիր- միջոցառման հերթական նախատոնական  հանդիպումը,որին մասնակցում էին ամենաիսկական սեբաստացի հեքիաթասաց տատիկները ՝ Տիկին Աիդան և տիկին Սոֆիան, իրենց թոռնիկներ ՝ Էլենի,Արեգի,Վռամի հետ: Միջավայրը տրամադրող էր հենց նախամուտքից:Ներսում անչափ ջերմ էր ,ամեն ինչ արված  էր մտերմիկ մթնոլորտի համար,որպեսզի և՛ պատմողը, և՛ ունկնդիրները իրենց հարմարավետ զգային: Անցած հանդիպումից տպավորված  էին  մեր սեբաստացի տատիկները, այդ պատճառով մենք էլ ոգևորված սպասում էինք այս հանդիպմանը: Մյուս մասնակից տատիկ-թոռնիկ զույգերն նույնպես  լավ պատրաստված էին եկել:

Ներկայացվեց վեց հեքիաթ: Տիկին Աիդան և Արեգը ներկայացրեցին նախ՝ Արեգի հեղինակային << Գայլեր և շներ >> պատմությունը որը շատ այժմեական է, և Արեգուկը այն հորինել էր հենց ճանապարհին (տեսնե՞ս դրսի վիճակը ու մարդկանց դեմքերը հաշվի առնելով:)) ,հետո տիկին Աիդան՝ինչպես վայել է իսկական սեբաստացուն, այնպես պատմեց <<Պոչատ աղվեսը >> , որ  երեխա չկար ՝ չմասնակցեր  հեքիաթի պատմելու ընթացքին,ստացվեց ,որ տիկին Աիդան դարձավ բոլորի տատիկը:Ամենահետաքրքիրն էլ նա էր ՝հեքիաթը անըդհատ շարունակվում էր .երեխաները անդադար հերոսներ էին ներգրավվում հեքիաթում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Տոնածառ

 
Պատկերասրահ

Գրքածառ-տոնածառ

This slideshow requires JavaScript.

Ընթերցասրահի տոնի ծառը այլ կերպ պատկերացնել,պարզապես չստացվեց,լավագույն տարբերակը ընտրեցինք ՝ գրքի ծառ,որի կառուցման ընթացքին մասնակցություն ունեցան դպրոց-պարտեզի սովորող-ընթերցողները:Մեր ծառը բազմալեզվյան ծառ է,ասածս ինչ է,այսինքն այն գրքերը ,որոնցով կառուցեցինք այն,մեր ճամբարի պես տարբեր երկրների լեզուներով էր՝  է՛լ իսպաներեն,է՛լ անգլերեն,է՛լ ռուսերեն,հայերեն ….

Տոնածառը ավարտուն տեսքի բերվեց լույսերի շնորհիվ,այժմ, մենք էլ ունենք մեր Գրքածառ-տոնածառը

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Ձմեռային դասարան անիվների վրա :Ջերմ ժպիտներով ու տաք սրտերով….

Այսօր, արդեն որոշված ծրագրով՝ http://b4.mskh.am/node/7465,  փոքր, բայց շատ աշխույժ խմբով, ճանապարհ ընկանք Կոտայքի մարզի Նոր- Հաճն քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց:Չնայած որ ճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի էին,և մարախուղն էլ տեսանելիությունը նվազագույնի էր հասցրել,մենք բացարձակ չընկճվեցինք,ընդհակառակը,ինչպես իսկական սեբաստացիներ, սկսեցինք նկարել բնության հրաշքը՝գեղեցիկ ձմեռային տեսարանները:Մեզ չէր կարող խանգարել ոչինչ,չէ որ գիրք -նվերներին սպասում էին  շատ երեխաներ,որոնց վարվռուն աչքերը միանգամից հասկացնել տվեցին՝ մենք սպասված հյուր էինք :Ընդունելությունը անչափ ջերմ էր:Զրուցեցինք դպրոցի տնօրենի և փոխտնօրենի հետ,ներկայացրեցինք կրթահամալիրը հավուր պատշաճի՝ամեն բան պատմելով:Նրանք հաճելիորեն զարմացան,հարցեր տվեցին՝ կարծես չհավատալով տեսածին ու լսածին: Մենք էլ՝ մեր խոսքերի հավաստիության համար,բնականաբար, ամենակարճ ճանապարհն ընտրեցինք՝ հրավիրելով նրանց մեր կրթահամալիր: Շրջեցինք դպրոցով և քանի որ դասի ժամին էինք այնտեղ,ապա չէինք կարող հրաժարվել դասապրոցեսի ընթացքին ծանոթանալու առաջարկից:Եղանք 1-ին. 4-րդ և 5-րդ դասարանցիների մոտ,և բոլոր դասարաններում՝ ա՜յ քեզ զուգադիպություն՝ մաթեմատիկայի դաս էր,իսկ ահա մեր Նազուկն էլ ՝հպարտորեն նկատեց,որ իրենք՝ բ4- ականները, զգալիորեն առաջ են թեմաներով տեղի 5-րդցիներից,բայց նաև ուրախացավ,որ այստեղ էլ լավ սովորողները շատ են,քանի որ իր աչքով տեսավ թղթային մատյանում նշանակված 9-երը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Տոնական դասարան անիվների վրա

Վաղը ՝ 17.12.2013 -ին մեզ սպասում են միանգամից երկու մարզային դպրոցներում:

Նախապես բնականաբար տեղեկացրել էինք մեր տոնական այցի և գրքաշատ նվիրատվության մասին,և նրանք սիրով ընդունեցին նվերներ ստանալու հնարավորության լուրը:

Այսպիսով Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողներից մի քանիսի հետ գրքերը կուղևորվեն Կոտայքի մարզի Նոր-Հաճն քաղաքի թիվ 3 հիմանական դպրոց,ապա նաև նույն մարզի մեկ այլ Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոց:

Մեկնում 10.00

Վերադարձ- 13.00